Ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը («Դուշման Արո») տեղեկություններ ունի, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հենակետերից նախապես լրացուցիչ փամփուշտներն ու զենքերը հավաքել են:
«Որովհետեւ, ըստ 2011 թվականի Կազանի պայմանագրի՝ այդ տարածքները հանձնելու պայմանավորվածություն է եղել: Իրենք քաջատեղյակ են եղել, որ հարձակում է տեղի ունենալու, իսկ եթե պնդում են, որ չեն իմացել, այլ թշնամին նախահարձակ է եղել, ապա ինչու երբ տեսանյութը դիտում ենք (նկատի ունի Անդրիաս Ղուկասյանի տարածած տեսանյութը.խմբ) ապրիլի մեկի գիշերվա հարձակման տեսագրությունը, պարզ ձայներն էլ են լսվում, թե մեր տղաներն ասում են՝ ապեր կապնվի, ասա չենք կարող պահել, շատ են գալիս, տաբիկով կապ են տալիս, բայց ոչ մեկ չի պատասխանում»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկը:
Ըստ նրա, հանձնած տարածքները ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող են. «Հայաստանի նախագահը չգիտեմ՝ ինչի համար ու որտեղից էր այդ բառերն անգիր արած Վիեննայի հանդիպումից հետո ինքնաթիռի մեջ լրագրողներին ասում, թե ռազմավարական հիմք չունեցող տարածքներ են, իսկ եթե ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ են, ինչու այս պահին Ջեբրայիլում ու Թալիշում մարդիկ չեն անցնում իրենց առօրյային, որն ունեցել են մինչեւ ապրիլյան դեպքերը: Ինչու թույլ չեն տալիս, որ ռմբակոծությունից հետո մարդիկ գնան ու ապրեն այնտեղ»:
Նա նաեւ մեջբերեց «Անի» կենտրոնի հրապարակած Կազանի փաստաթուղթը ու, ըստ հերթականության, նշեց, թե որ տարածքները որից հետո է նախատեսված հանձնել ադրբեջանցիներին. «Առաջին փուլով վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվելու են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները»:
Կարդացեք նաև
«Քառօրյա պատերազմից հետո նախագահն ասում էր, թե կորցրած տարածքները կազմում են 800 հեկտար, հարց է առաջանում՝ ի՞նչ է մետրը իր գրպանո՞ւմ էր, հանել, չափե՞լ է, որ ասում է 800 հեկտար: Ես համոզված եմ, որ ավելի է կորցրածը, քան ներկայացնում են 800 հեկտար: Բացի դա նախագահն ասում է՝ ռազմավարական կարեւորագույն նշանակություն չունեցող տարածքներ էին, այդ դեպքում՝ ինչու թույլ տվեցիք, որ այդքան երիտասարդներ զոհվեն, այդքան ծնողների արցունքներ թափվեն, շատ փոքր երեխաների վիզը ծուռ մնաց, որովհետեւ իրենց հորը կորցրին, ինչի՞ համար»:
Ազատամարտիկը համոզված է՝ մենք ապրիլյան պատերազմում չենք պարտվել, ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե նախապես լրացուցիչ զենք զինամթերքը հենակետերից չհավաքեին. «Այդ տարածքները նախապես ծրագրված է եղել հանձնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անեծք այս հայատյաց իշխանություններին ու նրանց ընտանիքների անդամներին
Անցեալում քիչ թէ շատ կռիւների մասնակցած այս տեսակի անձիքը հոգեբուժական դարմանումի կարիքը ունին:
«Դուշման»ը արդէն դարձել է փոշման…
Ցաւալի է որ լրագրողները «ձայն են տալիս» այս տեսակ զառանցանքների: Երեւի հանուն ընթերցողների խոշո՜ր թիւին – քանզի բացառապէս Համացանցում ապրող ամբոխը շատ է սիրում այս տեսակի երեւակայական բաներ… – :
Համբերութիւն, իշխանութիւններին…
Իրոք շատ դժվար է ղեկավարել այս ժողովուրդը:
Քո բախտը բերել է, որ ես քեզ չեմ ճանաչում, ու քո նմանների տեղը բնավ ՀԱՅԱՍՏԱՆԸ չէ:Դուշմանի ու իր նմանների շնորհիվ է, որ քո նմանները գալիս են, կամ էլ չեն էլ գալիս, փարիսեցիություն են անում գոչելով – ամաան հայրենիգսսս, արարադսսս, մեգ անգամմ ալ դեսնիմ մասիսս…ու նման բաներ: Դուշմանն ու իր նման առյուծ տղերքն են, որոնք իրենց կյանքն են դրել այդ սրբազան գործին՝ հայրենի հողերի պաշտպանությանը, և ոչ թե փասափուսաները հավաքել ու փախել են իրենց մորթին փրկելու ու ՙ՚վայելուչՙ՚ ապրելու համար: