ՆԱՏՕ-ի կայքում հուլիսի 4-ին հրապարակվել է Դաշինքի անդամ պետությունների պաշտպանական ծախսերի վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ անդամ պետությունների մեծ մասը չի կատարել ՆԱՏՕ-ի առաջարկը՝ հասցնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի երկու տոկոսի մակարդակի:
Տվյալները ՆԱՏՕ-ի քարտուղարություն ներկայացրել են հենց անդամ պետությունները: Ըստ այդ տվյալների՝ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) երկու տոկոսի չափ կամ դրանից ավելի պաշտպանության վրա ծախսում է Դաշինքի անդամ 5 պետություն.
- ԱՄՆ (3,61 տոկոս),
- Հունաստան (2,38 տոկոս),
- Մեծ Բրիտանիա (2,21 տոկոս),
- Էստոնիա (2,16 տոկոս),
- Լեհաստան (2,00 տոկոս):
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերին, ապա ստորև բերված աղյուսակից երևում է, որ ընդհանուր առմամբ՝ 2009 թվականից սկսած՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծախսերը 2009 թվականից սկսած նվազել են մինչև նախորդ տարի՝ 2015 թվականը:
Եթե 2009-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծախսերի ընդհանուր ծավալը եղել է 1,058 տրիլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015-ին այդ ցուցանիշը եղել է 0,892 տրիլիոն դոլար (892 մլրդ դոլար): Սրա հսկա մասը բաժին է ընկնում մասնավորապես ԱՄՆ-ին:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում