Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհնար է, որ փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վատը ցանկանանք». ՊԵԿ նախագահ

Հուլիս 06,2016 15:51

«Եթե Չինաստանի նման հզոր երկիրն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), դա անդամ երկրների համար միայն դրական կարող է լինել. Չինաստանը հարուստ, տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող երկիր է»,- Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում Չինագիտական կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է Չինաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հավանականությանը, ՊԵԿ նախագահը նկատեց, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է համարում:

Հովսեփյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային նոր օրենսգրքին. «Միաժամանակ կան բազմաթիվ առաջարկություններ՝ հիմնականում երեք-չորս ուղղությունների հետ կապված, որոնք հիմա կառավարությունում և Ազգային ժողովում քննարկման փուլում են»:

Դառնալով փոքր և միջին ձեռնարկատերերի այն դժգոհություններին, որ նոր օրենսգիրքը կվնասի իրենց, Հովսեփյանը վստահեցրեց. «Չի կարող լինել այնպես, որ մենք ինքներս փորձենք փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վատը ցանկանալ: Անհնարին բան է դա»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031