Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Վան. «Ժամանակակից հայ գրականությունը գոլ ջրի կարգավիճակում է»

Հուլիս 06,2016 15:12

«Առավոտը» բանաստեղծուհի Սոնա Վանից հետաքրքրվեց՝ արդյոք իր կարծիքով այսօր աշխարհում մրցունա՞կ է արդի հայ գրականությունը, մենք նշմարվո՞ւմ ենք աշխարհի գրական քարտեզի վրա, թե՞ դա միայն օտար հողում ծնված հայազգիներին է վերաբերում, օրինակ, Փիթեր Բալաքյանին:

«Կրկի՛ն շնորհավորեմ Փիթերին, մրցանակը ազգային հպարտության է արժանի, հատկապես որ գիրքը Ցեղասպանության թեման է շոշափում: Փիթերին ես հրաշամանուկ եմ անվանում (մի քանի օր եմ անցկացրել նրա տանը, ճանաչում եմ նրա կենսաձեւը): Նա էպոսի հերոսի կերպար է, խենթուկ` օժտված խղճի բանականությամբ, բնածին նախնականությամբ եւ ձեռբերովի քաղաքակրթությամբ:

Ցավոք սրտի, ինչպես եւ Սարոյանը, նրա ձեռքբերումը եւս հայ գրականության ձեռքբերում չի կարելի համարել, եւ այդ առումով բացի ազգային հպարտությունից, մեր մշակութային քարտեզի վրա ոչինչ չի հավելում: Ժամանակակից հայ գրականությունը գոլ ջրի կարգավիճակում է, եւ ես դա բացատրում եմ հայ գրողի հոգում տիրող նույնանման ջերմաստիճանով: Բնատուր տաղանդը եւ գրական շնորհներ կրողները շատ կան, բայց չկա բառային ու ձայնային քաոսից առանձնացող ձայն: Սրանում մեղավոր է նաեւ համահավասարեցման սկզբունքով աշխատող քննադատական տրակտորը, հավերժական արժեքները միայն անցյալում որոնողի ծույլ աչքը:

Գրողը կորցրել է իր արարքի առաքելության զգացումը, գրում է ինքն իր համար, կարդում միայն իրեն: Չկա անհանգստության ու վերաբերմունքի կիրքը եւ եթե կա` ապա դա ոչ թե իրականությանն է ուղղված, այլ իր կողքի գրողին: Այլապես իշխողը հիմնականում հաշտվողականությունն է եւ վերաբերմունքի պակասը` ինչը շատ ձեռնտու է գլխացավանքից փախչող իշխանությանը, բայց ոչ` երկրին ու հատկապես գրականությանը: Սա, իհարկե, ընդհանո՛ւր դիտարկում է եւ բացառություններին չի վերաբերում: Ես, անձամբ, չեմ դադարում հայ հանճարի հավերժականությանը հավատալուց»,-ասաց բանաստեղծուհին:

Սոնա Վանի հարցազրույցի մանրամասները՝ հուլիսի 7-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Գոլ ջրի կարգավիճակ”-ը հասկանալու համար փորձեցի կարդալ պոետի մի քանի բանաստեղծություն (խոստովանեմ,որ ծանոթ չէի ստեղծագործությանը): Առաջին և վերջին բանաստեղծությունը, ավելի ճիշտ ոտանավորը, որ կարդացի, դա “ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՕՂԱԿՆԵՐ ԿԱՄ ՊԱՐ ԱՎԱԶԻ ՎՐԱ”-ն էր: Միանգամից հասկացա, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը: Գոլ ջուրը դա “կլիզմի ջուր”-ն է: Շատ հզոր ինքնաքննադատություն: Ապրի Սոնիկը:

  2. Անի says:

    Այն, ինչ ժամանակակից գրողներն անվանում են գոլ ջրի կարգավիճակ, լավագույնս բնորոշում է իրենց: Հիշյալ բանաստեղծուհու մեկ-երկու բանաստեղծություն կարդալիս միայն արատացոլվեց բառերով պարզունակ պատկերներ ստեղծելու ունակությունը, թեև բանասստեղծությունն արտացոլվում է հուզական այն բազմերանգությունը, ապրումը, ներքին շարժը, որը կա բանաստեղծի մեջ: Զարմանալի է`բանաստեղծ-ուհի համարելու չափանիշները: Հեռու պահեք պոեզիան լրագրությունից և էժան գովազդից:

  3. Վալտեր says:

    Նրանց ովքեր գոլ ջրով կլիզմա են եղել Սոնայի տաղանդից…Սոնային ու իր գրածները վատաբանելը մի բան է,չհասկանալ այն բոլորովին ուրիշ.վատաբանելը գեներով է եկել,հայի գենի մեջ է,իսկ գեղեցիկը տեսնել ու չզգալը ինտելեկտի խնդիր է…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031