Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայերի արձագանքը Սամվել Բալասանյանի՝ աշխատավարձից հրաժարվելուն (Տեսանյութ)

Հուլիս 06,2016 15:08

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը, որը երկրաշարժից հետո երկար տարիներ օգնություն է ցուցաբերել Գյումրիին, կառուցել է մանկապարտեզներ, տարբեր ծրագրեր իրականացրել, անգամ կլինիկա է հիմնել, այժմ որոշել է սոցիալական բնակարաններ կառուցել այս քաղաքում՝ ծայրահեղ անապահովների համար: ԱՄՆ-ից «ԱՌԴԱ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները գալով Գյումրի՝ Սամվել Բալասանյանի հետ համաձայնության են եկել այս հարցում:

IMG_3634Նշենք, որ այս հիմնադրամը արդեն 68 սոցիալական բնակարաններ կառուցել է Վանաձորում: Այսօր «ԱՌԴԱ»-ի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանի ու Սամվել Բալասանյանի միջեւ սոցիալական բնակարանների կառուցման հուշագիր ստորագրվեց: Նախնական պայմանավորվածության համաձայն, ավարտին կհասցնեն Գյումրու Տրդատ Ճարտարապետ փողոցի կիսակառույցներից մեկը՝ կառուցելով 12 բնակարաններ, հետագայում այս կազմակերպությունը կվճարի նաեւ շահառուների կոմունալ ծախսերը:

«Բացարձակապես անկարող մարդկանց ենք տալու բնակարանները, պատրաստ ենք նաեւ կոմունալ ծախսերը, շենքի պահպանման ծախսերը վերցնել մեզ վրա: Շատ լուրջ ծրագրի սկիզբ է, կարեւորը փոխվստահությունն է, մի բան, որ դեֆիցիտ է մեր իրականության մեջ»,- ասաց Հրահատ Ստեփանյանը:

IMG_3635Ինչպես տեղեկացրեց Սամվել Բալասանյանը, սոցիալական բնակարանների ներքին հարդարման աշխատանքները կհոգա Գյումրու քաղաքապետարանը ու դա կլինի համայնքի ներդրումը: Հրահատ Ստեփանյանն ասաց, որ թեեւ բարեգործական հիմնադրամը իր գործունեությունը սկսել էր հենց Գյումրիից, սակայն վերջին տարիներին կամաց-կամաց պակասեցրել էր ծրագրերը՝ որոշելով այստեղ այլեւս ծրագրեր չանել: Ըստ Հրահատ Ստեփանյանի, պատճառը վստահության պակասն էր, սակայն հոգաբարձուների խորհուրդը, լսելով Սամվել Բալասանյանի այն հայտարարությունը, թե ինքը աշխատավարձ չի ստանա մինչեւ վերջին անօթեւան գյումրեցին բնակարան չունենա, որոշեց Գյումրիում եւս սոցիալական բնակարաններ կառուցել:

«Աստված մեկին տայգա է տվել, մյուսին նավթ, գազ, մեզ էլ Սփյուռք է տվել, որը պատրաստ է ամեն ինչ անել սիրով, բայց եթե կա փոխադարձ վստահություն ու ազնվություն: Նրանք այդ դեպքում պատրաստ են իրապես անելու այն, ինչ բոլորը ուզում են, բայց չեն անում»,- մեզ հետ զրույցում ասաց Հրահատ Ստեփանյանը:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031