Լրահոս
Օրվա լրահոսը

Աղիքային վարակների մեծ մասը կեղտոտ ձեռքերից են անցնում

Հուլիս 06,2016 14:52

Այս սեզոնին աղիքային հիվանդությունների հիմնական պատճառն առանց լավ լվանալու միրգ, բանջարեղեն, կանաչեղեն օգտագործելն է, սնունդը համապատասխան ջերմային ռեժիմում չպահպանելը եւ այլն: Այսօր այս մասին ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր ինֆեկցիոնիստ Մելանյա Շմավոնյանը:

Բժիշկ Շմավոնյանը «Հայելի» ակումբում ներկայացնելով այս օրերին տիրող իրավիճակը՝ ասաց, որ աղիքային խնդիրներով հիվանդանոցներ դիմողների թիվն ավելացել է, թեեւ կան նաեւ աղիքային վարակներով, վիրուսային ինֆեկցիաներով հիվանդներ:

Նա խորհուրդ տվեց ձեռքերը լավ լվանալ, ամռանը շուտ փչացող սննդամթերք չուտել, օգտվել սննդի այնպիսի կետերից, որոնք պահպանում են հիգիենայի կանոնները:

Օբյեկտների ղեկավարներին էլ հորդորեց` սննդի հետ աշխատող աշխատակիցների առողջությանը եւ հիգիենային հետեւել, որպեսզի խուսափեն նման դեպքերից:

Մելանյա Շմավոնյանի խոսքերով, այս տարի չեն արձանագրվել աղիքային վարակվածության զանգվածային դեպքեր, ինչպես որ նախորդ տարի: Բժշկի կարծիքով, այս տարի վերահսկողությունն ավելի լավ է իրականացվում:

«Հիմնականում բոլոր աղիքային վարակների հետ կապված հիվանդությունները կոչվում են կեղտոտ ձեռքերի հիվանդություն»,-ասաց տիկին Շմավոնյանը` նշելով, որ օրական երկու-երեք մեծահասակ հիվանդ են ընդունում: Բժիշկը նկատեց, որ երեխաներն ավելի զգայուն են եւ ավելի հաճախ են հիվանդանում. «Պետք է ուտել թեթեւ սննդամթերք, թարմ պատրաստված բանջարեղեն, միրգ եւ շատ հեղուկ օգտագործել»,-հորդորեց նա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031