Անդրադառնալով Արամի փողոցում գտնվող Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տան անմխիթար վիճակին՝ «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանն ասաց, որ «Հին Երեւան» նախագիծն իրականացվում է, որ նաեւ այդ շենքը փրկվի. «Կարող եմ ասել՝ այս շենքը 3-րդ հանրապետության անկախության օրվանից նույն վիճակում է: Բնական է, ոչ թե հինը չի պահպանվելու, այլ բացակայած քարերի տեղում պետք է տեղադրվեն նոր քարեր»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում