Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արդար ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն առաջին տեղում է լինելու». Լյովա Խաչատրյան

Հուլիս 06,2016 13:52

Լարսի անցակետը փակելը, ճանապարհ չունենալը շատ վատ է անդրադառնալու գյուղատնտեսության վրա, գյուղմթերքի արտահանման վրա: Այսօր «Հայացք» ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ եթե անցյալ տարի այս ժամանակահատվածում 12 հազար տոննա ծիրան էինք արտահանել, հիմա հետ ենք ընկնում՝ 11 հազար է արտահանվել հազիվ. «Ծախսերն էլ արտահանման ավելացել են: Էն ժամանակ եթե լաստանավով տեղափոխելը 300-400 դոլար էր, հիմա ճանապարհածախսը մոտ 700 դոլարով ավելացել է: Սրանք խնդիրներ են»:

Նա ասաց, որ եղանակային պայմաններն էլ բարենպաստ չեն. «Անձրեւները երկարեցին, խոտքաղի աշխատանքները դժվարանում են: Մի փոքր բարձր շրջաններում արդեն խոտքաղի ժամանակաշրջան է, մարդիկ չեն կարողանում սպասել, թե երբ անձրեւները կդադարեն: Խոնավ եղանակին արդեն հացահատիկը, խոտը սկսում են պառկել, եթե մի քիչ էլ անձրեւները շարունակվեն, բերքատվությունն ընկնելու է: Եթե այսպես շարունակվի՝ պրոբլեմ կարող ենք ունենալ կերի, հացահատիկի»:

Ընտրական օրենսգրքի մասին խոսելիս՝ Լյովա Խաչատրյանը հորդորեց իշխանություններին պահանջվող գումարը հայթայթել ու տալ, եթե միջազգային մարմինները չտան, որովհետեւ մարդիկ թեւաթափ են լինում, երբ տեսնում են անարդարություն ու սկսում են արտագաղթել:

Թե որտեղի՞ց է առաջարկում գումար վերցնել Լյովա Խաչատրյանը, եթե ասում են՝ բյուջեում փող չկա՝ պատգամավորն առաջարկեց համայնքների հատկացումներից վերցնել. «Փող չկա ասել՝ պարզապես պատճառ է: Էս Ընտրական օրենսգրքով այսօր կարող ենք ասել, որ ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան, 50 տոկոսով լեգիտիմ խորհրդարան: Մարդիկ ընտրելու են ռեյտինգային առաջադրված թեկնածուներին, իսկ կուսակցության ընտրություն գոյություն չունի»:

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ի հնարավորությունը մեծ է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու. «Վերջին սոցիոլոգիական հարցումներով երկրորդն էր, կարծում եմ, առաջինը կլինենք, եթե լինեն նորմալ ընտրություններ, արդար ընտրություններով, ոչ թե խաղի կանոններով, պարարտանյութով եւ ընտրական պրոցեսի մյուս ատրիբուտներով»:

Մեր հարցին՝ եթե այդ խաղի կանոնները չլինեին, ԲՀԿ-ն կմտնե՞ր խորհրդարան 2012-ին՝ նա պատասխանեց. «Իհարկե, կմտներ: Որպեսզի համոզվենք, պետք է լինեն նորմալ խաղի կանոններ եւ այդ կանոններով շարժվենք ինչպես նորմալ երկրներում: Գնանք ժողովրդի քվեն հավաքելու, այն ժամանակ կհամոզվենք: Իհարկե, դա իր ազդեցությունն ունեցել է, իհարկե, ազդել է ընտրությունների պրոցեսի վրա, բայց դա եղել է խաղի կանոններ, որը եղել է համատարած: Դա հարաբերական հասկացողություն է ով ինչքան, ինչպես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031