Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերովը «շուտափույթը» թողնում է Մարիա Զախարովայի խղճին

Հուլիս 06,2016 22:00

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս Երեւանում կտրականապես մերժեց պնդումները, թե Մոսկվան փորձում է ղարաբաղյան գործընթացի նկատմամբ մենաշնորհ հաստատել:

Երբ Զախարովային հայ լրագրողները կրկին հարց էին ուղղել Նժդեհի արձանի տեղադրման թեմայով, նա նշել էր. «Մի՞թե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի ու հայ ժողովրդի համար կա շատ ավելի հրատապ մի խնդիր՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Հենց դրա համար են այսօր, նաեւ ՀԱՊԿ շրջանակներում, հանդիպումներ տեղի ունենում: Հենց դրա համար ենք մենք հսկայական ջանքեր գործադրում՝ որպեսզի այդ կարգավորումն առաջ ընթանա»: Մարիա Զախարովայի խոսքով՝ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նպատակաուղղված է մեկ կետի՝ «դա ձգձգված հակամարտության շուտափույթ եւ խաղաղ կարգավորումն է, եւ մենք դրան հասնելու համար անում ենք հնարավորը»:

Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի այս շտապողականությունը, իսկապե՞ս Մոսկվան ցանկանում է երկարաձգվող Ղարաբաղյան հակամարտության լուծում, «Առավոտ»-ը հարցրեց ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին:

«Հակամարտության կարգավորման` «շուտափույթ» բանաձեւը թողնենք Մարիա Զախարովայի խղճին: Ռուսաստանի`  բազմիցս արտահայտած դիրքորոշման հիմքում ավելի սթափ ու ճշգրիտ բանաձեւը` «մոտալուտ հնարավորն» է: Ոչ ոք հանուն հաշվետվություն ներկայացնելու ու նշումներ ստանալու համար չի շտապելու»:

Մոդեստ Կոլերովի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հուլիսի 7-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031