Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի ընկերությունը տուգանվեց. Մարզպետը ՀԷԿ-է կառուցում լիցենզիայի պահանջները խախտելով

Հուլիս 06,2016 13:06

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 միլիոն դրամով տուգանեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Տաթեւի Անապատ» ՍՊԸ-ին, որը Սյունիքի մարզում 2 փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործողն է:

Սուրիկ Խաչատրյանն այս ընկերության 50% բաժնետերն է:

Ընկերությունը տուգանվեց այն բանի համար, որ «Անապատ 1» ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիայի պայմաններ է խախտել: Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հարուցած վարույթի, ընկերությունը 2016 թվականի հունիս ամսին ձեռք բերված նոր հողամասերում փոփոխված նախագծին համաձայն իրականացրել է կայանի շինարարական աշխատանքներ, կառուցել է լիցենզիայի պայմաններով ամրագրված տեխնիկատնտեսական ցուցանիշներից տարբերվող կայան, որը գտնվում է կարգաբերման-գործարկման փուլում, եւ այս կերպ խախտել է լիցենզիայի պայմանները:

Մասնավորապես՝ փոփոխված նախագծի համաձայն կայանի հաշվարկային հզորությունը 3887 կՎտ է, մինչդեռ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 7519,6 կՎտ է, փոփոխված նախագծի համաձայն կայանի հաշվարկային ճնշումը 242,3 մ է, իսկ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 479,6 մ է:

Բացի այս, ըստ հանձնաժողովի, էապես տարբեր են նաեւ փոփոխված նախագծում եւ լիցենզիայի պայմաններում ամրագրված ջրառի եւ ջրահեռացման նիշերը:

«Տաթեւի անապատ» ՍՊԸ-ն այս փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովին չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ:

Տուգանելուց հետո ՀԾԿՀ-ն այս ընկերության «Անապատ-1» փոքր ՀԷԿ –ում էլեկտրական էներգիայի արտադրության նախագծում փոփոխություններին հավանություն տվեց: Կարելի է ասել, որ հանձնաժողովը մարզպետին պատկանող ընկերության կատարած խախտումներին հավանություն տվեց, քանի որ ընկերությանը թույլատրվեց կառուցել ոչ թե լիցենզիայի նախկին պայմանների համաձայն՝ 7519,6 կՎտ հզորությամբ ՀԷԿ, այլ ընկերության կողմից «ինքնագլուխ» փոփոխված տարբերակով՝ 3887 կՎտ հաշվարկային հզորությամբ «Անապատ-1» փոքր հիդրոէլեկտրակայանը:

Այսպիսով՝ «Անապատ 1» փոքր ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական ցուցանիշներն են՝ Ջրառի նիշերն են՝ 1597.6 մ եւ 1594.6 մ, ջրահեռացման նիշն է՝ 1305.0 մ: Հաշվարկային ելքն է`2.0 մ 3 /վ, հաշվարկային ճնշումը` 242,3 մ: Փոքր ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունն է` 3887 կՎտ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031