Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին եւ ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարություններով խորհրդական Օլեգ Շապովալովին:
Արտակ Դավթյանը ողջունել է Միխայիլ Շվիդկոյի այցը Հայաստան եւ կարեւորել երկու երկրների մշակութային կապերի սերտացմանն ուղղված քայլերը:
Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու գործում երկուստեք կարեւորվել է մշակութային կապերի առավել ամրապնդումն ու պահպանումը, նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտների գործիչների շփումների ակտիվացումն ու մշակութային միջոցառումների իրականացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը՝ կարեւորելով միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:
Կարդացեք նաև
Միխայիլ Շվիդկոյը բարձր է գնահատել Ռուսաստանում բնակվող հայերի ներդրումը գործարարության, շինարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Քննարկվել են նաեւ Ռուսաստանում եւ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերող հարցեր :
ՀՀ ԱԺ