Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ բարելավել է իր դիրքը աշխարհում 2 տեղով՝ զբաղեցնելով 56-րդ հորիզոնականը

Հուլիս 06,2016 12:39

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի հիմնական
արդյունքները:

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

ՀՏՖ-ի գնահատականներով Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նորվեգիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Զեկույցում գնահատվել է 139 երկրների ՏՏ մրցունակությունը:

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56- րդն է 139 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով դիրքը 2 տեղով:

ԱՊՀ երկրները, Ուկրաինան և Վրաստանը դրական տեղաշարժ են արձանագրել՝ բացառությամբ Ռուսաստանի, որի դիրքը նույնն է մնացել: Առավել էական բարելավում է արձանագրվել Ուկրաինայում (+7): Ադրբեջանը բարելավել է իր դիրքը 4 տեղով՝ զբաղեցնելով 53-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը՝ 2 տեղով և զբաղեցրել 58-րդ հորիզոնականը։

ՀՏՖ-ի գնահատականներով Հայաստանի ՏՀՏ ոլորտում առավել ուշագրավ առավելություններն ու թերություններն են.

nkar-2

Ընդհանուր առմամբ, Հայաստանի գնահատականները զգալիորեն բարձր են ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ։

Ուշագրավ առավելություններից է հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության և բջջային կապի ծածկույթի բարձր մակարդակը: Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչպես նաև բարձր գրագիտությունը և հարկերի ընդհանուր ցածր դրույքը:

Ամենախնդրահարույց ոլորտներից են պայմանագրերի կիրարկումը, աշխատակազմի վերապատրաստման մակարդակը և կառավարման դպրոցների ցածր որակը։ Առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և բիզնեսի կողմից դրանց յուրացումը շարունակում են տեղ գրավել Հայաստանի ուշագրավ թերությունների շարքում:

Հայաստանի դիրքը գրեթե չի փոփոխվել ըստ բաղադրիչների՝ բացառությամբ պատրաստվածության բաղադրիչի 1 տեղով բարելավման։

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության հենասյունով՝ լայնաշերտ ինտերնետի և բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031