Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնացքի տակ ընկած կինը որպես անհայտ կորած որոնվողն էր

Հուլիս 06,2016 12:22

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հունիսի 30-ից որպես անհայտ կորած որոնվում էր 1974 թ. ծնված Անուշ Գասպարյանը /բնակվում էր Շրջանցիկ թունել 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, տառապում էր «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հիվանդությամբ/:

Նաև հայտնվել էր, որ հուլիսի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում բեռնատար գնացքը վրաերթի էր ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետև հուլիսի 3-ին հիվանդանոցում մահացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կինը որպես անհայտ կորած որոնվող  Անուշ Գասպարյանն էր:

Քննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031