Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՕՊ-ի հանձնումը դավաճանական երևույթ է». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Վահան Բադասյանի հետ (Տեսանյութ)

Հուլիս 06,2016 12:13

«Սև տառերով պիտի գրվեն այդ հարյուր պատգամավորների անունները», բարձրաձայնեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին հրամանատար Վահան Բադասյանն՝ անդրադառնալով ԱԺ որոշմանը՝ «2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին:

Արցախում մտահոգված են. այս որոշումը համարում են դավաճանական, առավել ևս դավաճանական են համարում ռուսական կամ որևէ այլ երկրի խաղաղապահ զորքերի տեղակայումը շփման գծում:

Վահան Բադասյանի բերած փաստարկներն իրոք մտահոգության տեղիք են տալիս: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչ է տեղի ունեցել 90-ականներին, երբ սովետական զորքերը՝ ասել է, թե ռուսական զինուժը գտնվում էր Արցախում:

Վահան Բադասյանը ելքեր է առաջարկում՝ հայտարարելով, որ մենք մեր ներուժով կարող ենք տարածաշրջանային գործոն դառնալ:

Զրուցակիցս անդրադարձավ նաև Հռոմի Պապի այցելության կարևորությանը, հայ ժողովրդին ու աշխարհին հղված ուղերձներին:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031