Լրահոս
Օրվա լրահոսը

Սարո Ծատուրյանը չի մեկնաբանում առողջարանային կեղծ ուղեգրերի գործի հանգամանքները. «Հայկական ժամանակ»

Հուլիս 06,2016 11:45

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը հրաժարվում է մեկնաբանել, թե ինքն ինչ կապ ունի առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու հետ, որի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նա նախ ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ «Բնականաբար չեմ կարող որեւիցե մեկնաբանություն տալ, որովհետեւ այդ գործը դեռ շարունակվում է»,- ասաց Ծատուրյանը։

Նա նաեւ չհաստատեց, որ իրավապահ մարմինների առջեւ ստանձնել է լռություն պահպանելու պարտավորություն։ «Չէ, նման բան չկա, ուղղակի նպատակահարմար չէ, որ մեկնաբանություն տամ։ Քրեական գործ է հարուցված, քննություն է ընթանում, կարծում եմ՝ քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա։ Ես չեմ կարող մեկնաբանել գործի հանգամանքները»,- նշեց նա։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031