Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան առաջվա պես շարունակում է քայքայել երկիրը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 06,2016 10:57

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից անցել է գրեթե երկու ամիս։ Չենք մոռացել, չէ՞, թե ինչ էր ասում վարչապետը։ Դե, մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքար, պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացում…

Եթե չխորանանք դետալների մեջ, ապա այդ ելույթը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին էր։ Ի՞նչ է արվել այս երկու ամիսների ընթացքում։

Կառավարությունը պետական գերատեսչությունների հաշվեկշռում գտնվող ու չշահագործվող, իրենց դարն ապրած ու ժանգոտած մի բանի մեքենա է «դուրս գրել» ու…. ու էլ ոչինչ։ Մոնոպոլիաները մի թիզ անգամ չեն նահանջել, կոռուպցիան առաջվա պես շարունակում է քայքայել երկիրը…։ Իսկ տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ չէ։ Չնայած տնտեսական ցուցանիշների դզած-փչած, պլպլացրած ցուցանիշներին, ՀՀ բնակչությունը շարունակում է աղքատանալ ու արտագաղթել, բյուջեն լցվում է բիզնեսը «մաշկելու» հաշվին, օտարերկրյա ներդրումներ գրեթե չկան։

Իսկ իշխանությունը ամեն ինչ բացատրում է արտաքին տնտեսական «կոնյունկտուրայով»։ Այսինքն, մենք մեղավոր չենք, դրսում վիճակը լավ չի, դրա համար էլ մեզ մոտ վատ է։

Թվում է՝ այս արդարացումը հիմնավոր է։ Բայց դա միայն թվում է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031