Հատված «Ժառանգութուն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից:
– Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ պրոցեսներն ինչպե՞ս կմեկնաբանեք, մասնավորապես, երբ առայժմ առկախված է այն կյանքի կոչելը՝ բավարար փող չունենալու պատճառով։ Գումար չունենալը, ըստ Ձեզ, պատրվա՞կ է։
– Խնդիրը ոչ թե պատրվակ լինելն է, այլ այն, որ ընդհանրապես բարեփոխում արված չէ։ Այն, ինչ ընդունվեց, դա ընդամենը կեղծիքները քողարկելուն եւ պատասխանատվությունն իշխանության վրայից վերցնելուն, նրա շուրջ կոնսոլիդացիա ցույց տալուն, ապագա խորհրդարանում տեղեր ունենալուն ու քաղաքական առեւտուր իրականացնելուն միտված քայլ է։ Ուրիշ բան չկա։ Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները մասնակցեցին դրան։
Ներկայացվածը բացարձակ կապ չունի բարեփոխում ասվածի հետ։ Այն հինգ կետերը, որոնք ընդունվել են, բացարձակ կապ չունեն ընդդիմության եւ քաղհասարակության կողմից ներկայացված կետերի հետ, քանի որ դրանք ձեւափոխման ենթակա չէին։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է գումարին, ապա եթե անհրաժեշտ լիներ ոչ թե 4 միլիոն, այլ 140 միլիոն եվրո ճարել արդար ընտրություններ կազմակերպելու համար, ես եթե երկրի ղեկավար լինեի, ապա այդ գումարն աշխարհի որ քարի տակից էլ լիներ, կճարեի։ Բայց նույնիսկ շատ ավելի քիչ գումարով, ընդամենը մի քանի հազար դոլարով կարելի է շատ նորմալ ընտրություններ անցկացնել։ Ընդամենը պետք է ընտրությունների մասնակից քաղաքացիների ցուցակները հրապարակել եւ մի քանի տուփ թանաք գնել, որպեսզի ընտրություններն ընթանան մատների թանաքոտման եղանակով։ Միայն այդ երկու մեթոդների կիրառումը կարող է կանխել ընտրակեղծարարությունը։
– Իսկ քաղաքական առեւտրականները, ըստ Ձեզ, ովքե՞ր են։
– Ովքեր ստորագրել են թուղթը։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում