Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ՉԼ որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում ընդունեց Անդորրայի «Սանտա Կոլոմային» եւ հյուրերի կողմից հրահրված նյարդային պայքարում 3-0 հաշվով հաղթելով՝ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով (առաջին խաղը մրցակցի հարկի տակ ավարտվել էր 0-0) անցավ հաջորդ փուլ: Այստեղ «Ալաշկերտի» մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» է:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
06.07.2016