MLS-ի կանոնավոր առաջնության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ «Ռեալ Սոլթ-Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվողի օգտին քվեարկել է ֆուտբոլասերների 36,77 տոկոսը:
Յուրա Մովսիսյանը, որին «Ռեալ Սոլթ-Լեյքը» անցած տարվա ձմռանը վարձակալել է «Սպարտակից», անցած ամիս իր ներկայիս թիմում աչքի է ընկել երեք գոլով՝ մեծապես նպաստելով տանել երկու հաղթանակ եւ մեկ հանդիպում ոչ-ոքի անել:
Յուրա Մովսիսյանը նաեւ վեց գոլով «Ռեալ Սոլթ-Լեյքի» լավագույն ռմբարկուն է:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
06.07.2016