Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը եւ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը մասնակցում են երեկ Իսպանիայի Բարբերա դել Վալյես քաղաքում մեկնարկած շախմատի 39-րդ շախմատային փառատոնին: Նրանք հանդես են գալիս ուժեղագույնների խմբում, որտեղ ընդգրկված է 97 շախմատիստ: Խաղացվել է մեկ տուր, որից հետո Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարած 39 շախմատիստների շարքում է: Ցավոք, Հայկ Մարտիրոսյանի մեկնարկը անհաջող ստացվեց:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
Կարդացեք նաև
06.07.2016