Մեծ Բրիտանիայի նման, Նիդերլանդներում էլ շատ մեծ է փախստականության հետ կապված խնդիրը։ Այստեղ նույնպես կարծում են, որ Միության կազմում իրենք կորցնում են իրենց ինքնիշխանության մի մեծ հատվածը։
Նիդերլանդների Մաասթիխթ քաղաքը 1992 թվականին դարձավ Եվրոպական Միության խորհրդանիշը, երբ այստեղ կնքվեց ներկա Միության մասին հայտնի պայմանագիրը։ Պայմանագիրը նախատեսում էր քաղաքական ու դրամական ավելի սերտ ու կուռ միություն։
Սակայն այսօր, Մաասթրիխթի պայմանագիրը կնքելուց 24 տարի անց հենց այս քաղաքն է դարձել Եվրոպական Միությունից Նիդերլանդները դուրս բերելու գլխավոր ջատագովը։ Անցկացված վերջին հարցումների համաձայն, հոլանդացիների կեսն այսօր ցանկանում է Մեծ Բրիտանիայի օրինակով այստեղ անցկացնել Միության կազմից դուրս գալու հանրաքվե։
Ինչպես Միության կազմից դուրս գալու աջակիցներից, Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Լորենս Ստասենն է ասում. «Որպես ազգային պետություն, մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները, մեր սեփական դատարանները, եւ մենք ինքներս պիտի ընդունենք մեր սեփական որոշումները։ Մենք չենք ուզում, որ մեր մասին որոշումներն ընդունվեն Բրյուսելում կամ Եվրոպական Միությունում»:
Կարդացեք նաև
Եվրոպական Միությունից Նիդերլանդները դուրս բերելու հանրաքվե դեռեւս նախատեսված չէ։ Սակայն հաջորդ տարի մարտ ամսին անցկացվելիք ընտրություններից հետո Բրէքզիթին հետեւելու առաջին քայլը կարող է իրականացվել հենց այստեղ՝ Նիդերլանդներում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում