Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատակոչված վկաները «հավաքարար» են պահել

Հուլիս 06,2016 16:00

Եթե որեւէ երկրում նմանօրինակ քրեական գործ հարուցվեր, ապա ամբաստանյալների աթոռին կլինեին նստած ոչ թե քաղաքի մաքրություն ապահովողները, այլ առնվազն քաղաքապետն ու նրա ենթակա պաշտոնյաները:
Սակայն հայրենի՝ «Կենտրոն մաքրություն» կամ «Հավաքարարների հանցավոր խումբ» անունով հայտնի քրեական գործով 13 ամբաստանյալներից միայն մեկն է կալանավորված՝ Արթուր Հովհաննիսյանը, իսկ բրիգադիրների, որոնցից մեկն էլ ազգությամբ եզդի է, կին, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին:

Դատական նիստերի դահլիճում էլ 13 ամբաստանյալ, գումարած 13 պաշտպաններն են, մեղադրող Հ. Մելքոնյանը, իրեն, չգիտես ինչու, տուժող ճանաչած քաղաքապետարանի ներկայացուցիչը: Եվ քանի որ ամբաստանյալներից որեւէ մեկն էլ Հանրապետական կամ այլ կուսակցության կարկառուն ներկայացուցիչ չէ, Վազգեն Խաչիկյան, կամ մեկ այլ ոք, այն որեւէ մեկին չի հետաքրքրում: Մինչդեռ, տասնյակ մարդիկ գալիս են դատարան, ասում են, որ իրենց անձնագրերը կամովին տրամադրել են այս հիմնարկի աշխատակիցներին, նրանք էլ աշխատել են իրենց փոխարեն, իրենք ստաժ ունեն, այլ տեղում էլ ներկայումս աշխատում են:

Havaqararneri_gorc_3

Նման բան ամեն անգամ լսելով՝ չեմ պատկերացնում:
Խոսքն էլ 375 միլիոն դրամի մասին է: Մի երկրում, որտեղ դրամին «կակա» են ասում, նման բանն անթույլատրելի է:

Դատակոչված վկան՝  Կարեն Ավագյանը, վարորդ է աշխատել «Կենտրոն մաքրությունում»: Իր ասելով՝ աղբատարն աշխատել է եւ բենզինով, եւ գազով:
Ամիսը մեկ նա ստացել է 150 լիտր բենզին եւ 40 խմ գազ:
Գազը ստացել է պահեստապետ Գ. Գասպարյանից, իսկ բենզինը՝ տնօրենից՝ Ա. Հովհաննիսյանից: Ըստ վկայի, երբ աղբի արկղերը ծանր են եղել, գազ չի օգտագործել, քանի որ գազով աշխատող մեքենան չէր կարող այդ ծանրությունը տեղափոխել: Դատախազ Հ. Մելքոնյանի հարցին էլ, թե բավարարո՞ւմ էր վառելիքը, վկան պատասխանեց դրական:

Նա իրեն ուղղված մեկ այլ հարցի, թե քանի՞ անգամ է քննիչի մոտ հարցաքննվել, պատասխանեց՝ երկու:

Ամբաստանյալ Գյուլիզար Շամոյանի պաշտպան Մայիս Հովհաննիսյանի հարցին էլ, թե եղե՞լ է, երբ իրեն փոխարինել է մեկ այլ վարորդ, պատասխանեց՝ այո, իսկ լրացուցիչ աշխատանքի համար վարձատրվե՞լ է հարցին, պատասխանեց դարձյալ դրական՝ այո:

Դատախազը հակասություններ տեսնելով քննիչի մոտ տված եւ դատարանում տրված ցուցմունքների միջեւ, հրապարակեց հակասության մասը:
Պարզվեց, որ վարորդը մի քանի անգամ ընդունվել- ազատվել է, ստացել է 150-180 000 ՀՀ դրամ աշխատավարձ, 20 լիտր հավելյալ վառելիք:

Havaqararneri_gorc_1

Այս 180 հազար դրամի համար էլ ամբաստանյալ տնօրենն ասաց, թե դա արել են նրա համար, որ աշխատավարձից հարկ եղած դեպքում մեքենայի գումարը վերցնեին:
Դատավոր Մ. Մակյանը փորձեց հարցի միջոցով ճշտել, թե ինչու են նման աշխատավարձ տվել, նկատելով. «Գումար եք տալիս, չգիտեք՝ ինչի համար է ծախսվել»: Ինչին Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Քաղաքապետը որոշել էր աշխատավարձերը բարձրացնել: Ոչ ոք նման աշխատավարձով չէր գա աշխատելու»:
Արթուր եւ Սամվել Հովհաննիսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի հարցին էլ, թե «Դուք Ձեր ձեռքո՞վ եք գրել ցուցմունքը», վկան պատասխանեց՝ ոչ, իր պատմելով է քննիչը գրել: Նա կարդացել է մի քանի նախադասություն, ապա ստորագրել:
Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին էլ, թե կարդալ գիտե՞ք, վկան պատասխանեց, որ կարդում է դժվարությամբ, իսկ ցուցմունքն էլ, եթե մինչեւ վերջ կարդար, կտեւեր օրեր:
Հաջորդ վկան Մարիետա Գալոյանն էր: Նա ասաց, որ ամբաստանյալ Սամվել Եղոյանն իր երեխաների քավորն է, Սամվելն էլ՝ Գյուլիզար Շամոյանի քավորն է: Սամվելի առաջարկով նա իր անձնագիրը տվել է նրան, չի աշխատել, չի իմացել, թե ինչքան գումար են իր փոխարեն ստացել, գիտեր «Չեմ աշխատել: Իմ փոխարեն աշխատել են» բառակապակցությունը, որը կրկնում էր պատեհ-անպատեհ:
Նա ասաց, որ այլ տեղ է աշխատում, իսկ իր աշխատանքային գրքույկում կա գրառում, իր՝ «Կենտրոն մաքրությունում» աշխատելու մասին:

Սամվել Եղոյանը վկայի ցուցմունքից հետո հայտարարեց. «Մենք ձեւակերպել ենք իրենց, գումարները ստացել են աշխատողները, իսկ գործն էլ չի տուժել»: Ինչի կապակցությամբ դատավորն ասաց. «Դիմեիք քաղաքապետին, ասեիք՝ հարգելի քաղաքապետ, աշխատող չկա»:

Ի դեպ, Սամվել Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2004-2013 թվականներին հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության աշխղեկ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով աշխղեկ Գյուլիզար Շամոյանի հետ, 2008 թվականի ընթացքում ընկերության` իրենց կողմից ղեկավարվող բրիգադներում որպես հավաքարարներ ձեւակերպված, սակայն փաստացի աշխատանքի չհաճախող անձանց տվյալներն ընդգրկելով յուրաքանչյուր ամսվա աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում, խաբեության եղանակով, խմբով հափշտակել է 29740991 ՀՀ դրամ: Նույն խմբի կազմում 2009-2013 թվականներին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 251197450 ՀՀ դրամ:
Երրորդ վկան ուսանող Մարիամ Հակոբյանն էր, որն իր ուսման վարձը տալու համար ձեւակերպվել է մաքրությունում, նրա տեղն աշխատել է մորաքույրը, որն էլ ստացած գումարը տվել է իրեն՝ վարձավճարը մուծելու համար:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

05.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031