Լրահոս
Օրվա լրահոսը

Չարիքը պետք է արմատից ոչնչացնել

Հուլիս 06,2016 15:30

Բաց նամակ Հակակոռուպցիոն հանձնաժողովին
եւ հանձնաժողովի նախագահ Հ. Աբրահամյանին

Այն, որ երկրում իշխում է կոռուպցիան եւ չի կանոնավորվում, անկախ GREGO-ի զեկույցի, անկախ միլիոնավոր գրանտների, ապացուցում է որդուս նկատմամբ իրականացված դատավարությունը:

Ամբողջ իրավական դաշտը խամաճիկների նման ուշադրություն չդարձնելով ապացույցներին, դատարաններում հերքված փաստերին, ամեն գնով խեղաթյուրելով՝ անդրադառնալով սին հորինված փաստերին, որի հեղինակը «Վանոյի Արտակն» է, այն, ինչ երեք տարի շարունակ ապացուցում էինք ես եւ որդիս եւ ոչ մեկը նույնիսկ ուշադրության չարժանացրեց, ապացուցվեց 2 ամսում, բացահայտելով նույնատիպ հանցագործությունների շղթա Արտակ Գալստյանի կողմից, երբ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստերի հիման վրա ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հարությունյանը, այն, որ Արտակ Գալստյանը իր բանդայով հաշվեհարդար է տեսնում՝ գռփելով-թալանելով առանց այն էլ հազիվ օրվա հացը վաստակող քաղաքացիներին, կհամոզվեք՝ դիտելով 2014թ. փետրվարի 16-ի եւ 24-ի «Սուր անկյուն» հաղորդաշարը:

Սխեման նույնն է, դա է ապացուցում բազմաթիվ բողոք-դիմումների հոսքը (նաեւ էլեկտրոնային) գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Մարդիկ վախենալով Արտակ Գալստյանի հոխորտանքներից՝ կսպանեմ, կոչնչացնեմ, փախել են երկրից: Նույնը արեց նաեւ որդուս նկատմամբ, խարդախությամբ հափշտակեց մի քանի միլիոն դոլար արժողությամբ ավազի հանքը, որտեղ ներդրված էին մեծ գումարներ եւ որի արժեքի եւ ներդրված գումարների մասին նույնիսկ դատարանները ուշադրության չարժանացրին…
Նա իր հանձնախմբով, որի մեջ ընդգրկված են իրավական դաշտի աշխատակիցներ, ինչ ուզեմ կանեմ, ասում էր «Վանոյի Արտակը» եւ անում է առայսօր, նույնիսկ բանտից, քանի որ արմատները դեռ չեն պատժվել եւ գործում են:

Այո, չարիքը պետք է արմատից ոչնչացնել, պարոն նախագահ, արմատները, ինչպես երեւում է, շատ խորն են եւ պահանջվում է կամք եւ առողջ ուժեր, ո՞ւր են գնում «Վանոյի Արտակի» խարդախությամբ հափշտակված գումարները… եւ ովքե՞ր են նրա հանցակիցները եւ հովանավորները, դա պետք է ապացուցեք (պատժեք) դուք:

ՓԱՌԱՆՁԵՄ ՀԱԿՈԲՅԱՆ
Արթուր Անդրեասյանի մայր
Հ. Գ. 24.06.2016թ. ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրեց հերթական անհիմն որոշումը:

 

«Առավոտ»

05.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031