Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամն անցկացրեց ամենամյա քայլերթը:
Մասնակիցներն Ազատության հրապարակից անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Աբովյան, Թումանյան փողոցներով, այնուհետև վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ անցկացվեց փոքրիկ համերգային ծրագիր:
Քայլերթի ընթացքում նշված ճանապարհները փակ էին:
Մինչև քայլերթի մեկնարկը նախատեսված էր եռագույն օդապարիկներ բաց թողնել: Սակայն «Մենք» հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանի փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների պատճառով մտափոխվել են։
Կարդացեք նաև
Քայլերթն ուղեկցում էին ուղղաթիռներ, որոնց ամրացված էր եռագույնը։ Մասնակիցները պարզած տանում էին Արցախի և Հայաստանի 125 մետրանոց դրոշները։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ