Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառօրյա պատերազմը Պուտինի արածն էր». ՀՀԿ պատգամավորը՝ ռուսական քաղաքականության մասին

Հուլիս 05,2016 19:45

Քառօրյա պատերազմի եւ դրանում ՌԴ-ի դերի մասին՝ մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մի կարեւոր հայտարարություն արեց: Նա նախ ասաց. «Ռուսական քաղաքականությունը Պետրոս Առաջինից հետո չի փոխվել: Իր գաղափարախոսության վիճակագրությունը էնպես է ստեղծել, որ փոքր ազգերի կոնֆլիկտները միշտ մնան: Սա  քաղաքականություն է, որ ոչ մենք, ոչ էլ որեւէ մեկը…դա ռուսական հստակ ինստիտուտներ են աշխատել դրա համար: Այսինքն, մենք էսօր ուզենք, թե չուզենք, էդ քաղաքականության հետ հաշվի է նստում նաեւ Արեւմուտքը եւ շատ հարցերում նրանք չեն ընդդիմանում»:

Մեր հարցին՝ Ձեզ թվում է՝ այս քառօրյա պատերազմում Պուտինը տեղյակ չէ՞ր Ադրբեջանն ինչ է ուզում անել՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչ միայն տեղյակ չէր, իր արածն էր: Էդքան կապում են Թուրքիայի հետ, էդ կարճ պատերազմը, նույնիսկ պատերազմի ձեւը, եթե իր արածն էլ չէր…մտրակի եւ մեղրաբլիթի ռուսական քաղաքականությունն էր: Դա եղավ 18 թվին, դա եղավ հիմա: Այսինքն, երկուսին էլ իր տեղը ցույց տվեց, Ադրբեջանին ասաց՝ Ադրբեջան, նայի, սենց կլինի, Հայաստանին ասաց՝ սենց: Դա քաղաքականություն է, որը միշտ կիրառվել է»:

Մեր հարցին՝ բա էլ մեր ռազմավարական դաշնակցությունն ո՞ւր մնաց՝ նա պատասխանեց. «Ռազմավարականը նրանից է, որ մեր շահերը ՌԴ-ի հետ ավելի շատ են համընկնում, քան Ադրբեջանի հետ: Ռուսաստանը ստատուս քվոյի կողմնակիցն է, որը մեզ ձեռնտու է: Արեւմուտքը  ստատուս քվոյի կողմնակիցը չի»:

Մեր դիտարկմանը՝ այդքանով պիտի «բռնենք Պուտինի փեշն» ու բաց չթողնե՞նք՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Փեշը չենք բռնում, բայց պիտի հաշվի առնենք: Դիվանագիտությունը նենց բան է, որ ցանկություններով չի: Կան շատ ավելի վատ տարբերակներ, հնարավորին հասնելու արվեստ է, ինչ է հնարավոր: Հնարավո՞ր է այսօր հայկական հողերը Թուրքիայից վերցնենք: Հնարավոր չի: Պիտի վերցնենք էնքան, ինչքան կարող ենք: Համար մեկ խնդիրը մեզ համար մեր ներքին տունը սարքելն է, որ մեր նիշը բարձրանա, որ Թուրքիան էլ հաշվի նստի, մյուսն էլ: Պիտի բոլորը թողնենք՝ մեր տունը, մեր պետականությունը, բանակը, հավատը իշխանությունների նկատմամբ, մարդկանց ախորժակը պիտի կրճատվի, այս բաները պիտի անենք: Եթե մենք սա չենք կարգավորում, դրսից չեն անի, եթե երկու ամուսիններ իրար հետ լավ չեն, հարեւանները չեն կարող լավացնել»:

Մենք հիշեցրինք՝ Դուք ԵՏՄ-ին կողմ եք չէ՞ քվեարկել: Պատգամավորն ասաց, որ կողմ է եղել, հիմա էլ է կողմ, որովհետեւ «մենք առանց Հյուսիսի չենք կարող»:

Մեր զարմանքին, որ համ փաստացիորեն ձեր խոսքից ստացվում է, որ դավաճան են ռուսները, իրենց շահի համար պատերազմ են թույլ տալիս մեզ վրա, համ էլ ասում եք՝ չե՞նք կարող առանց իրենց՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում դավաճան են, բոլորն են իրենց շահերի համար անում, մենք էլ ենք մեր շահերի համար անում: Բա ռուս զինվորը ինչի՞ պիտի գա ստեղ զոհվի մեր համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. խելացի պատասխաններին էին, Լեռնիկ Ալեքսանյան

  2. Հայ մարդ says:

    բա հայ զինվորը ոնց գնաց կամ խի գնաց 41-45 թվերին ռուսի տարածքներում զոհվեց, կխնդրեի անզորությունից նենգությունը մի արդարացրեք , պատմությունում հայը չունի բարոյական պարտք նրանց նկատմամբ, իսկ հակառակը հաստատ կա

  3. Քրիստափոր says:

    ,,Հայ մարդ,, 41-45 թվերին հայ զինվորը ,,ռուսի տարածքներում,, հերոսաբար զոհվեց, որ իր հարազատ հայրենիքում` Հայաստանում անգամ մի փամփուշփ չպայթի:

  4. Արտո says:

    Այգիներում հավաքվող բիձեքի մակարդակի զրույց:

  5. Հայ մարդ says:

    “Քրիստափոր” եթե նացիստի փամփուշտ չի կրակել իմ երկրում, փոխարենը առջատերի 37 թիվն է եղել մեր երկրում: Եվ ընդհանրապես, եթե մարդ հարմարվել է կյանքում լինել ստրուկ, ապա այնքան էլ դա կապ չունի թե ով է նրա տերը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031