Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը ինձ նշանակում էր, չէ՞ր իմանում, որ 6 ամիս առաջ ես $3800 կաշառք եմ վերցրել»

Հուլիս 05,2016 18:44

Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը իր պաշտոնանկությունից տարիներ անց մեզ զրույցում պատմել էր, որ, այսպես ասած, իր գլխին «գործ են սարքել», որովհետեւ ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումներ է բացահայտել: Նա խոստացել էր, որ նորանոր բացահայտումներ է անելու համակարգում ապօրինությունների մասին: Ոփանյանի հայտարարությանն արձագանքել էր պաշտպանության նախարարությունը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Ոփանյանն ինքը ապօրինություններ է թույլ տվել համակարգում՝ դանակահարության գործ է թաքցրել, որի համար ստացել է 3800 դոլար կաշառք:

Այսօր Հարություն Ոփանյանը մեզ հետ զրույցում հակադարձեց. «Եդիգարյան Հայկին որ ասել են գրի, ինքը սկզբից հրաժարվել է: Բառացի ասել են նենց մի հատ թիվ գրեք, որ 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով անցնի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալ: Դա եղել է Արմավիրում: Էդ որ Սեյրան Օհանյանը ինձ նշանակում էր, չէ՞ր իմանում, որ 6 ամիս առաջ ես 3800 դոլար կաշառք եմ վերցրել: Էդ 3800 դոլարը Արծրուն Հովհաննիսյանի հորեղբոր կուրսո՞վ ա հաշված, ուզում եմ մի հատ իմանամ, թե՞ Կոստանյան Գեւորգի հոր կուրսով: Ամոթ է, այ դա է անբարոյականություն: Անբարոյականությունն այն է, որ այն օրը նստած էի, ասում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի Հայաստանից եմ ու գլուխս էի գովում, թե Հայաստանը եսիմ ինչ երկիր ա, հանեցին Եվրախորհրդարանի տված էպիկրիզը Հայաստանի մասին՝ Սոմալին երեւի ավելի լավ երկիր է, քան թե Հայաստանը:

Գլուխ գովալով ուղղակի ման ենք գալիս: Ինչ վերաբերում է կաշառքին, գոնե նենց դեպք գրեին վրես, որ էդպիսի դեպք չի արձանագրվել: Հսկող դատախազը Վարազդատ Բադալյանն է եղել: Բա դու ես եղել հսկողը, ինչի՞ ես կարճել: Քրեականի պետն ի՞նչ անի, ես դրա հետ ընդհանրապես կապ չեմ ունենում: Դրել եք գործը մերժել եք, բա մի հատ Վարազդատի վրա անգործության համար գործ հարուցեք, հլը ասեք՝ բա որ դու հսկող դատախազ ես եղել ու մերժել ես, բա ինչո՞վ ես դու զբաղվել, բա էս պետությունը քեզ ինչի՞ է փող տալիս, որ վիզդ հաստացնես, գնաս նստես կայազորային բաժինը, 20 լիտր բենզի՞ն մուրաս: Բա երբ ես էդ դեպքը ներկայացնում էի որպես կենցաղային դեպք, քողարկում էի ու փող էի առնում, բա Բադալյան Վարազդատն ի՞նչ էր անում»:

Հարություն Ոփանյանը պատմել էր, թե ինչպես է Ռազմական ինստիտուտի նախկին պետ Մարտին Նազարի Կարապետյանը սեփական  «չայնին» բացել ինստիտուտում ու դարպասները փակել, որ զինվորներն ուրիշ տեղից առեւտուր չանեն: Ինքը քրգործ է հարուցել, բայց «վերեւների» զանգով այն կարճել են: ՊՆ-ն պարզաբանել էր, որ «Զինառ» ՓԲԸ-ի այդ թեյարանի հետ կապված իսկապես գործ է հարուցվել, բայց՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների համար եւ հետագայում այն կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Հարություն Ոփանյանի խոսքերով՝ «Եթե էդ գործը հարուցվել է, հետո հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է, նյութերի նախապատրաստման ընթացքում չէի՞ն տեսնում, որ հանցակազմ չկա, ինչի՞ էին հարուցել: Կարճ ու կոնկրետ ասեմ՝ էդ ծամած գործ է»:

Մենք ճշտեցինք՝ ի՞նչ նկատի ունի՝ «ծամած» ասելով՝ նա պատասխանեց. «Էդ էն ա, երբ մեկը վերեւից զանգում ա, ասում ա՝ ճղեք, շպրտեք աղբադույլը»:

Ինչ վերաբերում է իր իրեն վախեցնելու համար իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի վրա կրակելուն, որը հերքել էր Արծրուն Հովհաննիսյանը, Ոփանյանը խոստացավ առաջիկայում փաստեր ներկայացնել: Նա ասաց, որ գիտի, թե ում մոտ է հիմա այդ մեքենան, այն կարող են փորձաքննության ենթարկել ու պարզ կլինի, որ մեքենայի վրա կրակել են»:

Ոփանյանը շուտով տեսագրություններ է հրապարակելու, որոնք ապացուցելու են իր խոսքերի ճշմարտացիությունը. «Սպասեք անակնկալների, կունենաք տեսանյութեր»,- ասաց նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Դե լավ էլ իՈփանյան, Հայաստանի հետ համեմատել Սոմալլին????
    Յանի ինչ?
    Փաստեր ունես ասա-դրանք հաստատ ավելի լհիմնավոր կլնեն:
    ԹԵ չէ մի տեսակ վիրավորանքդ ա երևում/էդ էլ ա հասկանալի/:
    Ավելի լավա դու քո գործն ասենս-նեն ցոնց աերել ես-հստակ, դիպուկ:
    Ոչ թե աբիժնիկությւոնը միավոր չի ավելիացնի:
    Երկիրը մի խառնի անձանց հետ-

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031