Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը իր պաշտոնանկությունից տարիներ անց մեզ զրույցում պատմել էր ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին եւ խոստացել, որ նոր բացահայտումներ է անելու:
Այսօր նա մեզ հետ զրույցում պատմեց 2012-ի փետրվար-մարտ ամիսներին կատարված մի դեպքի մասին. «Ռազմական ոստիկանությունը բացահայտեց, որ ՊՆ-ի այդքան գեներալների քթի տակից զինվորը փախչում է, գնում գողանում է «Վիլիս», «06», «24»: Մարզային վարչության պետերից մեկը զանգում է ինձ, ասում է, որ մի զինվոր գողություն է արել: Պարզում ենք, որ ահռելի գողություններ է եղել՝ ակումուլյատոր, անվադողեր ու ոչ միայն Մասիվի տարածքից, Բանգլադեշ, Թոխմախ…զինվորներ են գողություն անողները: Խումբ էր, նախապես պլանավորված, կազմակերպված, նրանք իմացել են որտեղից ինչ պիտի տանեն:
Գնում են, նախարարին ասում են, որ Ոփանյանը զինվորներին ծեծել է: Բա ո՞ւր էր էդ ժամանակ Արծրուն Հովհանիսյանը, սրանք անհերքելի փաստեր են: Նենց չի, որ ՊՆ-ի ներսում է, DVD-ի հարց է, կարան կոծկեն: Ոստիկանությունը բռնում է, ընկերության հաշվին զանգում են մեզ, ասում են, խնդրում ենք եկեք միջնորդեք: Պարզվում է՝ զինվորը եսիմ որ գեներալի բարեկամն է: Գնում ՊՆ նախարարին ասում են՝ ռազմական ոստիկանությունն էս արեց, բայց չեն ասում՝ ՌՈ-ն բռնել է մեր գող զինվորին: Դրանք անհերքելի փաստեր են, ՀՀ կառավարության շենքը կարո՞ղ ես նայես ու չտեսնես, ոնց նայես՝ կերեւա, չէ՞: Նախարարը եկել է, գործը կարճվել է, ոչ մեկը դրա համար պատիժ չի կրել: Սաղ գործը չքացավ միանգամից: Նախարարը զանգեց՝ չկալանավորեցին, դրանից հետո եկավ մեզ գործից հանեց»:
Այս առնչությամբ, երբ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանում խնդրեցինք, նա պատասխանեց. «Իսկ միայն ա՞յդ մի դեպքն է հետաքրքիր, իսկ պատմե՞լ է իր կատարած հանցագործությունից, թե ոնց է ինքը դանակահարության դեպքը կոծկել: Ոչ միայն իր, այլեւ ցանկացած այլ մարդու՝ նախկին հանցագործությունների դեմ վկայությունները, փաստարկումները ենթակա է պարզաբանման միայն համապատասխան իրավական մարմինների, որոնք վարել են տվյալ գործը: Բայց մյուս կողմից ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցը կարող է 500 նախկին հանցագործության դեպք հիշել, որոնք իր մեկնաբանությամբ կոծկվել են կամ մեջը եղել են վերեւից ինչ-որ միջնորդություն: Բայց կոնկրետ իր կատարած հանցագործությունը չի թեթեւացնում ոչինչ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ Ոփանյանն ասում է՝ դատավճիռ չկա, իսկ Դուք իրեն հանցագործության մեջ եք մեղադրում, անմեղության կանխավարկած կա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ չի մեղադրում, իրավական մարմինների տրամադրած համապատասխան տեղեկանքից է մեջբերում անում:
Կոնկրետ վերը նշված գողության դեպքի հետ կապված Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ պարզաբանում տրամադրել, եթե կոնկրետ փաստեր կան:
Մեր դիտարկմանը, որ Հարություն Ոփանյանը տեսանյութեր է պատրաստվում հրապարակել՝ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց՝ ցանկացած փաստարկ տվեք, մենք կպարզաբանենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյան ամբախ-զամբախ դուրս է տալիս: Հայ զինվորը գող չէ, հայ զինվորը Հայրենիքի հանդեպ սրբազնագույն պարտքը կատարող և հաղթանակած զինվոր է: Նախկին պաշտոնյան իրեն սրբերի շարքն է դասել: Երևակայում է՝ իրեն են զանգել, իր մոտից են զանգել, որ ամեն ինչից տեղյակ է: DVD-ի պատմությունն էլ նման է հայտնի ֆիլմի ոսկե մատանու պատմությանը:
Նախկին է, դրա համար էլ չարացած է:
ԻՆչպես միշտ, կոնկրետ փաստեր՝ պետական մարմնին:
Պատասխանը՝ հերքում:
Բայց երբ ուզում են, էդ վախտ հիշոմ են ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ինչ որ գործիծ:/իրավական մարմինների տրամադրած համապատասխան տեղեկանք -Էս էլ նոու -հաու ա???????????/
Նախ՝ այ խոսնակ, լուջ մարդկանց մոտ ծիծազ ա առաջացնում քո մեջբերումները:
երկորրոդ՝ փոխանակ պատախանես ՊՆ-ի հաար/եթե իհաչել ունես իրավասություն ու հիմքեր/, ասում ես՝ բա Ոփանյանի հանցագործությունները ուր մնաց:
Դուք եք եղել նշանակողն ել հանողն էլ, իսկ հանցագործություն եթե արել է, ապա նորից եմ ասում-Սահմանադրությունը կարդա—ԴԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԿԱՐԱ հԱստատվի, որ ոչ մի խոսնակ չորոշի, թե ով ա հանցանք կատարել ով ՝ ոչ:
Չնայած իրական ասելիք ունենայիք-կասեիք էլի:
Ճաշակի հարց ա:ՃՃՃՃՃՃ