Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. Ես գիտեմ՝ Սահմանադրության ստեղծման հարցում մեծագույն դերակատարություն եմ ունեցել

Հուլիս 05,2016 17:03

«Դա կրճատեց Հայաստանի ժողովրդավարությունը՝ անկախ նրանից, թե քանի գեղեցիկ հոդվածներ ավելացան, պակասեց քաղաքացու դերակատարությունը»,- հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց նաեւ, որ սահմանադրական փոփոխությունները կեղծված են, այսինքն՝ չարիք են, եւ պետք է թոթափել դրանք. «Աստվածաշնչում ասված է՝ ի սկզբանե բանն էր. ի սկզբանե խոսքն էր, ի սկզբանե գաղափարն էր: Սահմանադրությունը այդ գաղափարն է, եթե դու հասել ես այն մակարդակին, որ ընդունակ ես ընկալել խոսքի արժեքը, Սահմանադրությունը էական դերակատարություն կարող է ունենալ: Օրինակ՝ շատերը ասում են, որ Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի, բայց Մեծ Բրիտանիայի ազնվականությունը 13-րդ դարում այնպիսի մի խարտիա է որդեգրել, որ հազար սահմանադրություն արժի, եւ դրանով նրանք ապրում են: Սուտ է, այդպիսի բան չկա: Իսրայելի մասին էին ասում, իրենք ապրում են Աստվածաշնչով:

Այսինքն՝ չկա այդպիսի բան, որ առանց հանրային կյանքը կարգավորող հիմնական օրենքի կամ հիմնական գաղափարախոսությամբ ինչ-որ քաղաքացիական գիտակցությամբ … Քաղաքացիական գիտակցությունը տեսել ենք՝ երկու-երեք օր թպրտում են, հետո չկան, բայց կուզեն, որ տարիներով իրենց մասին խոսվի: Այդպես չէ՝ Սահմանադրությունը քո ազգային փորձառության խտացված փաստաթուղթն է: Եվ եթե դու ազգային համաձայնությամբ, նամանավանդ սահմանադիր ժողովով ես ընդունում Սահմանադրությունը, ապա դա կարող է հիմքերի հիմք դառնալ: Ես գիտեմ, որ այդ հարցում մեծագույն դերակատարություն եմ ունեցել, ունեմ գրքեր մակագրված՝ Հայաստանի սահմանադրականության հիմնադիր Պարույր Հայրիկյան: Իմ կողմից, որ ասեմ, դա կարող է տարբեր վերաբերմունք առաջացնել, բայց ես գիտեմ իմ դերն ու դերակատարությունը. Հայաստանում Սահմանադրության ստեղծման կարեւորության մասին խոսել ենք 1976 թվականի փաստաթղթով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031