Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինանշանի առյուծը կարծես «ժպտերես» լինի». Արտակ Դաբաղյան

Հուլիս 05,2016 16:52

Ազգագրագետ Արտակ Դաբաղյանի կարծիքով` ՀՀ պետական դրոշի գույները պետք է, իր բնորոշմամբ, բարելավել: «Գույնը հեռուստատեսությամբ մեկ այլ տեսք ունի, իսկ տպագրական նյութերում` այլ: Ճիշտ է, վերջին շտկումներով` նարնջագույնն ավելի շատ ոսկեգույն դարձավ: Կարծում եմ` դրոշն այդպես ավելի լավն է դարձել, բայց շատ անգամ հին` գազարագույնն է պահպանվում»,-հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Զինանշանի մասին Դաբաղյանը նշեց, որ ըստ օտարազգի մասնագետների` գեղագիտական առումով այն լավագույններից է. «Առյուծը եւ արծիվը սովորաբար զինանշանագիտության մեջ սպասարկող դեր ունեն, ոչ թե գլխավոր, դրանք զինանշանի պահապաններն են: Եթե այդպես ենք համարում, պետք է մեկ շրջանակի մեջ վերցնել զինանշանը եւ «ներսը» գունավորել: Առյուծը կարծես «ժպտերես» լինի, այդ հարցն էլ կարելի է ինչ-որ կերպ լուծել: Ի դեպ, 1919թ. Սուրեն Վրացյանի գրքում հիշողություններ կան, որ ոմանք զինանշանը համեմատել են գազանանոցի հետ: Ոչ մի խնդիր չկա, վերապահումներ կարող են լինել: Ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս դրոշի եւ զինանշանի արտաքին տեսքը, իսկ ահա օրհներգն ունի որոշակի պահպանողականություն եւ ավանդականություն: Ուղղակի սիրված երգ է եղել. երբ մենք ձեռք բերեցինք պետականություն, դա էր ամենասիրված ու տարածված երգը` Կանաչյանի հեղինակած` Նալբանդյանի խոսքերով»:

Արտակ Դաբաղյանի խոսքով` ամեն տեղ չէ, որ ազգային խորհրդանշանները կարելի է «պաշտամունքի առարկա» դարձնել, բայց գեղեցիկ կլիներ, եթե պատշգամբներից կախված լիներ ՀՀ դրոշը. «Ցանկալի է, որ պաշտոնյաները եւս իրենց գրասենյակներում մեր խորհրդանշաններն ունենան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Դրոշի մասին խոսք չկա: Մերն է: Զինանշանը սխալ է ընտրված: Մենք եթե մնանք անկախ պետություն, պետք է վերադառնանք Մարտիրոս Սարյանի գերբին և Արամ Խաչատրյանի հիմնին: Գերբի մեջ «Պրոլետարներ բոլոր երկրների միացեք» -ը փոխարինվում է կամ հանվում, աստղի տեղ խաչ է դրվում: Արամ Խաչատրյանի հիմնի բառերը փոխվում են: Ազգը եթե իր ունեցածը չի գնահատում, ուրիշները ընդհանրապես մերժում են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031