Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի դիրքերից մեկում հուլիսի 3-ին ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի մահվան գործով ձերբակալված անձ չկա:
Լոռու կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանից տեղեկացանք, որ նշանակվել են դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատահետքաբանական փորձաքննություններ:
«Դեպքի հանգամանքները պարզելու համար քննիչներն այժմ աշխատում են»,- հավելեց Ա. Զաքարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ