Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. Հանրային իշխանության գաղափարը դեռ վատ է ընկալվում

Հուլիս 05,2016 16:23

«Կա միայն մեկ իշխանություն՝ հանրային իշխանությունն է: Սահմանադրությունը փոփոխելու նպատակներից մեկն էլ դա էր»,- հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Ըստ նրա, հանրային իշխանության գաղափարը դեռ վատ է ընկալվում. «Երկար ճանապարհ ունենք անցնելու, որ այս գաղափարն երկկողմանի ընկալվի: Իհարկե՛, այստեղ առավել մեղավոր են իշխանությունները, որովհետեւ իրենք ունեն ռեսուրսներ: Մարդը չունի այն ռեսուրսը, որ կարողանա հավասարը հավասարի պայմաններում իր իրավունքները իրականացնել: Բայց ես իմ պրակտիկայում շատ հաճախ բախվում եմ այն իրողության հետ, որ հասարակ քաղաքացին չի պատկերացնում, թե ինչ ասել է հանրային իշխանություն, ուսանողն էլ չի պատկերացնում, որովհետեւ նրանց իրենց դասախոսները շարունակում են կրկնել պետական իշխանություն, պետական իշխանություն: Այդ գաղափարը, որ դեկտեմբերին դրվեց Սահմանադրության մեջ, որ դեկտեմբերին փոխարինվեց պետական իշխանությունը հանրային իշխանությամբ, երկար ժամանակ ունենք, որ սա դառնա ապրելակերպ, ոչ թե որոշ գործերով լուծման բանալի»:

Արա Ղազարյանը որպես օրինակ բերեց ընտրությունները, որտեղ խախտումները երկկողմանի են՝ ե՛ւ քաղաքական ուժերը, ե՛ւ քաղաքացիները, որոնք գումարը վերցնելով կատարում են ընտրություն. «Բոլոր դեպքերում սա պետք է լինի երկկողմանի, բայց պետք է սկսեն պետական մարմինները, որովհետեւ իրենք ունեն այդ ռեսուրսը: Հասարակ քաղաքացին չունի այդ ռեսուրսը, ամենաշատը նա կարող է դուրս գալ փողոցի մի մասը փակել: Քաղաքացին միայն ըմբոստանալու իրավունք ունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031