Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի հարցով դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հուլիս 05,2016 16:20

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդման հարցով դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:

«Սպասում ենք որոշակի արձագանքների: Այս պահին տեղեկատվության հավաքագրման, ճշտման իրենց գործառույթներն են իրականացնում»,- ասաց պարոն Սաքունցը:

'Partnership for Open Society' initiative organized a public debate around the draft of the new electoral code of Armenia at Congress Hotel

Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբոր՝ Թաթուլ Մանուկյանի կալանավորմանը՝ պարոն Սաքունցը նկատեց, որ ապօրինի զինամթերքի պահպանման համար է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել, իսկ դա օբյեկտիվ փաստ է. «Հո չես կարող քաղաքական հետապնդում համարել:

Իսկ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը միանշանակ քաղաքական հետապնդում է, բացարձակ որեւէ հիմք չկա, ոչ մեղադրանք առաջադրելու, ոչ խափանման միջոց կալանքը կիրառելու, որովհետեւ խոսքը վերաբերում է մի այնպիսի գործողության, որ իբր նախաձեռնել է զինված հարձակումներ, հեռուստաաշտարակի գրավում եւ այլն, որոնք բացարձակապես անհիմն էին: Ավելին՝ կապում են այնպիսի մարդկանց հետ, որոնց մոտ զենք են հայտնաբերել, ըստ քննչական կոմիտեի, մեկ ամիս առաջ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ խուզարկության արդյունքում:

Մեկ ամիս հետո, որ իբր թե ցուցմունք են տվել, որ այդ ամենի հետ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանը, այդ ցուցմունքը ակնհայտ ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով՝ բռնության ու ճնշումների միջոցով:

Մեղադրանքն առաջադրվել է մեկ ցուցմունքի հիման վրա, այսինքն, մարդու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոգու ցուցմունքով»:

Ըստ իրավապաշտպանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տներում իրականացված խուզարկությունները Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի տրամաբանության մեջ են ու քաղաքական հետապնդման շարունակությունն են.

«Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի եղբոր տանը զենք հայտնաբերելուն, հիմա Լիսկայի տանն էլ, որ նույնիսկ չգիտեմ՝ պատերազմին ինչքանով է մասնակցել, մի ամբողջ զինանոց հայտնաբերեցին, պատերազմի մասնակիցներից ամեն մեկի տանն էլ կարող է մի փամփուշտ գտնեն, այն ժամանակվանից գուցե անփութորեն թողած լինեն: Պավելի եղբայրը նույնպես պատերազմի մասնակից է, հիմա ում տանը զենք- զինամթերք հայտնաբերեն, ուրեմն Սեֆիլյանի խմբի՞ց է լինելու: Իշխանությունները հերթական անգամ ձախողվելու են, որովհետեւ հնարավոր չի լինի չեղած բանն ապացուցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031