Արթիկի Տուֆի թաղամասի բնակչուհի Սոֆիկ Պետրոսյանը ջրհեղեղից հետո հայտնվել է անհարմար վիճակում. ջուրը տարել է նրա բակում գտնվող զուգարան-բաղնիքը, տան կաթսայատունը, գոմը: Aravot.am-ի հետ զրույցում տիկինը դժգոհեց, որ թեեւ կառավարությունն իրեն 1մլն.200 հազար դրամ օգնություն է հատկացրել, բայց ինքը մոլորվել է, թե այդ գումարով ի՞նչ կարող է անել:
«Էդ գումարով ես ի՞նչ անեմ, տան հատակը ուռել է, լուսամուտները տրաքել են, որը պիտի անեմ ես, չգիտեմ: Հլը թող գան, տեսնեն էդ տված գումարով, ո՞րը անենք, ո՞րը թողնենք: Ահա իմ բոստանը, էս տարի չենք ցանել, բայց վերջը պիտի ցանենք, մենք դրանով ենք յոլա գնում: Մենք էլ ոչ աշխատանք ունենք, էս պահին ոչ էլ ջուր ու լույս ունենք: Բնական կարիքների համար էլ, թե ինչ պիտի անենք, հեչ չգիտեմ…»,-մոլորված է տիկինը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ