Հուլիսի 5-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հաղորդում է՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ օձը հայտնաբերվել է Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Վի-Էլ-Վի էլեկտրոնիքս»-ի պահեստում (մուտքը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքից):
Փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք: