Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդիկ, որոնց հետ անհնար է հանգստանալ. Lenta.ru

Հուլիս 05,2016 15:02

Ռուսական Lenta.ru պարբերականը փորձել է ներկայացնել այնպիսի բնավորություն ունեցող մարդկանց, որոնց հետ անհնար է անցկացնել ամառային հանգիստը։

Ըստ աղբյուրի՝ այդպիսի մարդկանց շարքում են շատախոսները՝ հիմնականում կանայք։ Նրանք կարող են ամբողջ հանգստի ընթացքում պատմել ամենաանհավանական պատմություններ։ Նմանատիպ մարդկանց հետ հանգստանալիս փրկություն է, երբ նրանք ավարտելով իրենց հերթական պատմությունը, նորը սկսելու փոխարեն, որոշում են գնալ լողալու։

Մարդկային երկրորդ տեսակը, որի հետ տհաճ է անցկացնել ամառային հանգիստը, երաժշտամոլներն են։ Նրանք երաժշտություն են լսում ամենուր և փորձում են նորանոր զանգվածներ ներգրավել երաժշտության աշխարհ, չի փրկում նաև հանգամանքը, եթե նրանք երաժշտությունը լսում են ականջակալներով, որովհետև, միևնույն է, այն լսելի է։

Hangist 3Մարդկային մյուս տեսակը շատակերներն են։ Նրանք լողափ են գալիս ուտելու համար, միշտ քաղցած են, ուտում են ձմերուկ, դամբուլ, արևածաղիկ և ամենագլխավորը՝ մոռանում են հավաքել իրենց հետևից։ Աղբյուրը նշում է. «Շատակերի հետ լողափին գտնվելը տհաճ է, նրանից հետո՝ անհնար»։

Շարժունակները։ Այս մարդիկ չափազանց շատ են շարժվում, առանց դժվարության կարողանում են այնպես անել, որ լողափի ավազը հայտնվի հարևանությամբ հանգստացողների քթի մեջ, աչքերում և նույնիսկ բերանում։

Կպչուն տղամարդիկ։ Այս տեսակի մարդիկ անընդհատ ցանկանում են գրկախառնվել, արևայրուքի դեմ մածուկ քսել կողքինին, համբուրվել, բացարձակ ուշադրություն չի դարձնում հարևանությամբ հանգստացող մարդկանց ներկայությանը։

Hangist 2Չափազանց շատ լուսանկարվողները։ Սրանք հիմնականում աղջիկներն են, որոնք վառ լողազգեստով են, լողափ են գալիս շրթներկով, շպարված, սեփական լուսանկարչի հետ, որը, իբր, նրանց լավագույն ընկերուհին է։

Ընտանիքով հանգստի եկածները։ Եթե նույնիսկ ընտանիքը բաղկացած է մեկ ծնողից և մեկ երեխայից, թվում է, թե լողափ է ժամանել նորակոչիկների մի ամբողջ վաշտ. հագի´ր վարտիքդ, հանի´ր վարտիքդ, դո´ւրս արի ջրից, սուզվի´ր, արի´ այստեղ, գնա փորի´ր, մի բան կե´ր, քի´չ կեր…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031