Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. Քաղաքացիներից շատերը Սահմանադրությունը իրենցը չեն համարում

Հուլիս 05,2016 13:36

«Իհարկե՛, խզվածություն տեսնում եմ»,- հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրության հանրային ընկալմանը, ասաց ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատերը Սահմանադրությունը իրենցը չեն համարում, սակայն, ըստ նրա, այդ հանգամանքը չի նշանակում, որ Սահմանադրությունը պետք չէ հարգել, պետք չէ կիրառել եւ աշխատել այն ուղղությամբ, որ քաղաքացիները զգան, որ իրենց իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ:

«Այստեղ ծավալուն աշխատանք կա անելու: Չգիտեմ՝ որքան ժամանակ է պետք, որքան ջանք է պետք եւ ինչքան երկար կարող է սա տեւել: Բայց այն, որ պետք է անել, այստեղ երկու կարծիք չկա: Մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը, ցավոք սրտի, բարձր նիշի վրա չէ, սա ունի պատմական ավանդական բացատրություններ՝ պատմական փորձը, այն երկրների իրավական համակարգերը, որոնց հետ մեր ժողովուրդը գտնվել է վերջին հարյուրամյակների ընթացքում, ազգային ինչ-որ առանձնահատկություններ, հոգեբանական, մտածելակերպային, սա էլ է բավական ծավալուն թեմա, բայց սա փաստ է: Մի խոսքով՝ շնորհավորում եմ բոլորիս, մեծ աշխատանք կա կատարելու, որքան ժամանակ է պետք այդ աշխատանքը ի մի բերելու համար, չգիտեմ, բայց այդ աշխատանքը պետք է կատարել»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

Նա համարում է, որ ճիշտ չէ Սահմանադրության իրագործման բացակայությունը, ոչ պատշաճ իրագործումը բարդել այս կամ այն ուժի, կամ այս կամ այն անձի վրա. «Այսինքն՝ ամբողջ հասարակության ուշքը գնում է Սահմանադրություն կիրառելու համար, մեկ-երկու անհատներ խանգարում են ցանկության իրագործմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031