Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. ԵԱՀԿ ԽՎ նիստում հայտարարել է Միքայել Մելքումյանը

Հուլիս 05,2016 13:21

Թբիլիսիում շարունակվում են ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքները, եւ այսօր Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Իր խոսքում Մելքումյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ, մասնավորապես՝ Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերում. «Ազերիների կողմից հակամարդկային գործողություններ են իրականացվել՝ անդամահատվել, խոշտանգվել, գլխատվել, պղծվել են զինվորների եւ քաղաքացիական անձանց դիակները։ Նմանատիպ վայրագություններ են կատարվել նաեւ ողջ մարդկանց նկատմամբ: Չարձագանքել այդ փաստերին ուղղակի անհնար է: Միջազգային հանրությունը և պատկան կառույցները պետք է իրազեկ լինեն եւ հստակ գնահատական տան կատարվածին»,- ասել է Մելքումյանը։

Ըստ Մելքումյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պահին պետք է լուծի առնվազն երկու սկզբունքային խնդիր. առաջին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ներդրվեն հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմներ և դրանից բխող պատասխանատվություն, երկրորդ՝ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքների շրջանակում Մելքումյանը հակադարձել է նաև թուրքական պատվիրակության անդամի՝ Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ նախօրեին հնչեցրած ապատեղեկատվությանը, նշելով, որ ցեղասպանությունը ապացույցների կարիք չունի, դա փաստ է, որը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնցից վերջին Գերմանիայի Բունդեսթագն էր:

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031