Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մուսուլմանական Ռամադան տոնի կապակցությամբ։
Իրանի նախագահ Ռուհանին իր ուղերձում բարեկեցություն և խաղաղություն է մաղթել ադրբեջանցի ժողովրդին։ Ի պատասխան Իրանի նախագահի այս շնորհավորանքի, Ալիևը պատասխան ուղերձ է հղել Ռուհանիին՝ շնորհավորելով նրան նույն տոնի կապակցությամբ, իրանական ժողովրդին մաղթելով բարգավաճում և զարգացում։
Ալիևը հույս է հայտնել նաև, որ հաջորդ ամսին սպասվող Իրանի նախագահի այցն Ադրբեջան նոր լիցք կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը։
Ադրբեջանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Խոսակցության ընթացքում երկու երկրների ղեկավարները փոխանակվել են բարեմաղթանքներով և վստահություն հայտնել, որ եղբայրական երկու պետության հարաբերությունները կշարունակեն զարգանալ։