Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ադրբեջանցի ժողովրդին մուսուլմանական Ռամադան տոնի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Ուղերձի մեջ Ալիևը մասնավորապես նշել է, որ Ռամադանը ներշնչում է մարդկանց բարի գործեր կատարել, համատեղ ջանքեր գործադրել՝ խաղաղության պահպանման համար, կայունություն և եղբայրություն հաստատել Երկրի վրա։
Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանում, որը համարվում է իսլամական մշակույթի կենտրոններից մեկը, մշտապես առանձնահատուկ նրբանկատությամբ պահպանվել է հարգանքը կրոնական և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ. «Տարբեր կրոնների և համոզմունքների միջև փոխադարձ հարգանքի աճը, որն այսօր հանդուրժողականության իսկական օրինակ է, մեր պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է»։