Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց. Ռազմական նոր բախումները կարող են կործանարար լինել

Հուլիս 05,2016 11:54

Միջազգային հակամարտությունների ուսումնասիրմամբ զբաղվող «Միջազգային ճգնաժամային խումբ» հասարակական կազմակերպությունը ծավալուն զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Զեկույցը տեղադրված է կազմակերպության պաշտոնական էջում։

32 էջանոց զեկույցի նախաբանում նշվում է, որ 2011թ. հետո գրանցված դեպքերը պետք է թույլ չտային, որպեսզի մարդիկ անակնկալի գային 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումներից, որովհետև արդեն մի քանի տարի է՝ զգալի լարվածություն կա հակամարտող ուժերի շփման գծում։

Կազմակերպության կարծիքով՝ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ կարող է ավելի ծանր և կործանարար հետևանքներ ունենալ։ Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ ապրիլյան դեպքերի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններն առավել քան երբևէ պատրաստ էին հակամարտության ռազմական լուծմանը։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն իրեն որպես դատավոր է տեսնում մեր տարածաշրջանում և հակամարտության կարգավորման գործում։

Զեկույցի հեղինակները մի քանի խորհուրդներ են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ըստ այդմ՝ հեղինակները կոչ են անում ՀՀ և Ադրբեջանի իշխանություններին օգտվել միջազգային հանրության ուշադրությունից, որն ավելացել է ապրիլյան դեպքերից հետո և աջակցել բանակցային գործընթացին։ Խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, խուսափել ռազմական հռետորաբանությունից և քայլեր ձեռնարկել երկխոսություն ապահովելու ուղղությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵՄ-ին և եվրոպական այլ կառույցներին խորհուրդ է տրվում բացատրել հակամարտող կողմերին, թե ինչի կարող է հանգեցնել ռազմական նոր գործողությունների ծավալումը և որ դրանց հետևանքով խիստ կդանդաղի նաև բանակցային գործընթացը։ Հանուն հակամարտության կարգավորման՝ նախապատրաստել կողմերին փոխզիջումների գնալ հակամարտության կարգավորման համար և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031