Վահրամաբերդ գյուղի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի. այս պահին նրանք փակել են գյուղ մտնող ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից օգնել վերականգնելու վնասված ցանքատարածքները:
Երեկ տեղացած կարկտահարությունից Վահրամաբերդ, Կապս, Հովունի, Մարմաշեն ու Մայիսյան գյուղերը բավական մեծ վնասներ են կրել, ավերվել են ցանքատարածությունները, որտեղ գյուղացիները մեծ մասամբ ցանում են գարի, հացահատիկ, ցորեն, կաղամբ, կարտոֆիլ…Գյուղերում կան նաեւ պտղատու ծառեր:
Գյուղացիների ապրուստը վնասվել է, սակայն ուսումնասիրություններ չեն կատարվել, խնդիրը ուշադրության չի արժանացել կառավարության կողմից, չի արձանագրվել, որն էլ ոտքի է հանել գյուղացիներին:
Կարդացեք նաև
Այս պահին Վահրամաբերդում են Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: Մեզ տեղեկացրեցին, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր մոտ է հրավիրել այս գյուղերի գյուղապետերին՝ հարցը քննարկելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ