Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարսի անցակետի փակման պատճառով ավիատոմսերը թանկացել են». «Ժողովուրդ»

Հուլիս 05,2016 11:30

Արդեն մի քանի օր է, ինչ ավիատոմսերի վաճաոքով զբաղվող ընկերությունները, Վերին Լարսի անցակետի փակման առիթից օգտվելով, շեշտակի բարձրացրել են ավիատոմսերի գները։ Ընդ որում, թանկացրել են ամենամեծ պահանջարկ վայելող Երեւան-Մոսկվա, Երեւան-Սոչի ավիատոմսերը։ Եվ չնայած սրան՝ Հայաստանում ոչ մի պետական կառույց այս խնդրով չի զբաղվում։ Ասել է, թե ավիատոմսերի շուկան բարձիթողի է ու անվերահսկելի։

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք ընկերություններ ու զբոսաշրջային գործակալություններ «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ թանկացումներ եղել են բոլոր ուղղություններով։ Իսկ, ահա, Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Սոչի ուղղություններով ավիատոմսերի սակագները թանկացել են ավելի քան 50 տոկոսով։ Օրինակ՝ «Միրեյքլ» տուրիստական ընկերության աշխատակիցը հայտարարեց, որ մինչեւ Վերին Լարսի անցակետի փակումը իրենց ընկերությունը Երեւան-Մոսկվա ուղղության ավիատոմսը գնորդին առաջարկել է 51-52.000 դրամով։ «Նույն ուղղությամբ ունենք նաեւ մինչեւ 92-95 հազար դրամանոց ավիատոմս։ Իսկ Երեւան-Սոչի ավիատոմսերը մեկ-երկու ամիս առաջ վաճառվում էին 43 հազար դրամով, ապա դարձան 78 հազար դրամ, հիմա վաճառվում են 165 հազար դրամով»,-ներկայացրեց տուրիստական ընկերության աշխատակիցը։

Վերին Լարսի անցակետի փակումից չարամտորեն օգտվող տուրիստական գործակալությունների հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։

ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանն ասաց, որ մի շարք ուղղություններով ավիատոմսերի գների բարձրացման հարցի հետ կապված հանձնաժողովը երեկ կազմակերպել է աշխատանքային քննարկում։ Ամրագրվել է, որ այն ավիաընկերությունները, որոնք ըստ մի շարք բողոքների՝ Լարսի անցակետի փակումից հետ բարձրացրել են ավիատոմսի արժեքը, հանդիսանում են ոչ ռեզիդենտ ընկերություններ։ «ՀՀ ՏՄՊՊՀ-ը արդեն իսկ դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդրի վերաբերյալ համատեղ ուսումնասիրություն կատարելու նպատակով»,- տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031