Բանից պարզվում է՝ «Հիմնադիր խորհրդարանն» առաջիկայում մտադիր է ԴՈՍԱՖ-ում ուսումնական վարժանքներ անցկացնել։ Արդեն իսկ կամավորներ են ցուցակագրվել, ովքեր վարժանքների ընթացքում կծանոթանան զենք-զինամթերքին։
«ՉԻ» – Ուսումնավարժական հավաքի մասնակից կամավորները, եթե ճիշտ ենք հասկացել, զենք-զինամթերքին ծանոթանալուց հետո պիտի մեկնեն առաջին գիծ՝ թշնամուն ծնկի բերելու։ Սա, իհարկե, շատ ազնիվ նպատակ է, միայն թե, ցավոք, բավարար չէ ղարաբաղյան խնդիրը մեր օգտին լուծելու համար։ Կարծում ենք՝ ճիշտ կլինի, եթե նաեւ դիվանագիտական թեմաներով ուսումնավարժական հավաքներ կազմակերպեն, ծանոթանան արտաքին քաղաքականության հիմնադրույթներին եւ Էդուարդ Նալբանդյանի փոխարեն գնան Ադրբեջանի հետ բանակցելու։
Իսկ եթե հաջողվի նաեւ տնտեսական թեմաներով «ուչենիաներ» կազմակերպել, կարելի է նաեւ կառավարության զործառույթները ստանձնել, եւ վերջ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում