Ընդամենը 6 օրից Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքների բնակիչները կընտրեն նոր գյուղապետերի, որոնք կփոխարինեն ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտ մեկնելու ճանապարհին անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով զոհված Արմեն Բեգլարյանին ու Մայիս Միրզոյանին:
Ախլաթյանում առաջադրվել են 3 հոգի. ՀՀԿ-ն առաջադրել է Արոտօգտագործողների միավորման նախագահ Անաստաս Բաբայանի, ՀՅԴ-ն՝ Ախլաթյանի դպրոցի պատմության ուսուցիչ Արկադյա Բադալյանի թեկնածությունը։ 3-րդ թեկնածուն անկուսակցական Հովհաննես Հակոբյանն է. մինչ առաջադրվելը նա ոստիկանության աշխատակից էր։
Դարբասում գյուղապետի թեկնածուները 2-ն են՝ ՀՀԿ-ն առաջադրել է Դարբասի միջնակարգ դպրոցի պահակ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը։ Մյուս գրանցված թեկնածուն ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանն է՝ Օհանջանյան եւ Գալստյան ՀԷԿ-ի օպերատորը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում