Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն ապագայի. «Ժամանակ»

Հուլիս 05,2016 10:47

Այսօր Սահմանադրության օրն է: 21 տարի առաջ` 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով Սահմանադրությունն ընդունվեց, հետո տասը տարի անց` 2005-ին, այն բարեփոխվեց` կրկին հանրաքվեի միջոցով: Անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։  Երեք դեպքում էլ օրվա ընդդիմությունը և հասարակության նրան հարող հատվածը հանրաքվեները համարեցին ոչ լեգիտիմ և ոչ օրինական: Իսկ ընդդիմությանը հարող հասարակական հատվածները Հայաստանում, մեղմ ասած, միշտ էլ եղել են զգալի, մեծաքանակ, եթե չասենք` մեծամասնություն: Այսպիսով, հասարակության գրեթե մեծամասնության համար Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքով: Սակայն խնդիրը միայն ընդունվելը չէ, այլ նաև գործելը: Հայաստանի Սահմանադրությունը, մեղմ ասած, նաև չի գործում, ինչի վկան են մի քանի կեղծված ընտրությունները, խորհրդարանում տարիներ շարունակ մշտական տեղ ունեցող օլիգարխները, տասնյակ հազարավոր իրավախախտումները, դատարանների կամակատարությունը, և այլն, և այլն:

Այս ամենով հանդերձ, երկրում նշել Սահմանադրության օրը, մի տեսակ տարօրինակ է ստացվում: Ինչպես նշես մի բանի օր, որը կեղծիքով է ընդունվել, կեղծիքով բարեփոխվել, կեղծիքով է գործում կամ չի գործում, որը ընդհանրապես կեղծ է դարձրել Հայաստանի կյանքը որպես պետություն, որպես ինքնիշխան հանրապետություն: Բայց, մյուս կողմից, Սահմանադրությունը մեր վերջին ելքն է: Մենք այլ ելք չունենք, քան դեպի Սահմանադրություն գնալը, ու պետք է այնքան «թափառենք», մինչև հնարավորինս շատ թվով մարդիկ հանգեն այս պարզ ճշմարտությանը: Թե այդ ճանապարհին ով ինչպես և ինչի շնորհիվ կամ պատճառով կգա այդ ճշմարտության` երևի թե էական չէ. մեկը կգա սեփական գիտակցմամբ, մյուսը` վախից, երրորդը` մեկ ուրիշ պատճառով: Բայց բոլորս պետք է գանք ի վերջո, որովհետև առանց դրա նշանակում է շարունակել մղձավանջը, իսկ մենք մղձավանջի ռեսուրս չունենք: Հետևաբար Սահմանադրությունը մեր վերջին հանգրվանն է, որտեղ ավարտվելու է մեր թափառումն ու սկսվելու է անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանությունը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031