Վենեսուելայի Վարգաս քաղաքում մեկնարկած APB/WSB պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում հայաստանցի 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչի մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշումով հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյթլեդին:
Ռիո դե Ժանեյրոյի ուղեգիր նվաճելու համար Հովհաննեսից պահանջվում է եւս մեկ հաղթանակ: Նա կիսաեզրափակչում հանդիպելու է ուկրաինացի Վլադիմիր Մատվիյչուկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ