Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմբայնավարները վախենում են Կոթի գնալ

Հուլիս 04,2016 23:30

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Կոթին գտնվում է հարթավայրային տեղանքում, բնակավայրի շրջակա բարձրունքները ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են: Ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է գյուղի ցանքատարածությունները, Կոթիի տները, շինությունները:

2015 թվականին ադրբեջանական գնդակոծության պատճառով առանց հնձելու մնացին Կոթիի բնակիչներին պատկանող հացահատիկի 27.5 հեկտար արտերը: Դրանց տերերին պետական բյուջեի միջոցներից մաս-մաս դրամական փոխհատուցում տրվեց: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը դժվարացավ հայտնել գյուղի հացահատիկի արտերի քանակը: Նա հայտնեց, որ արտերը նախորդ տարվա աշնանացանից պակաս են:

Կոթիում հացահատիկահավաք կոմբայն չկա: Գյուղապետն ասաց, որ իրենք հացահատիկահավաք կոմբայններ են հրավիրել Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանից, սակայն կոմբայնավարները, վախենալով ադրբեջանական գնդակոծության վտանգից, հրաժարվում են սահմանամերձ Կոթի մեկնել:

Կոթիի գյուղապետը հայտնեց, որ գյուղի ամբողջ տարածքը ադրբեջանական գնդակոծության թիրախում է, եւ իրենք մտավախություն ունեն, որ արտհնձի ժամանակ ադրբեջանական զինուժը կարող է գնդակոծել բերքահավաքով զբաղված խաղաղ բնակիչներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031