Գերմանական «Bild» հանդեսը հաշվել է, թե Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» որքա՞ն գումար է ծախսել:
Մխիթարյանի համար «Բորուսիային» վճարվել է 42 միլիոն եվրո: Ըստ աղբյուրի, Մխիթարյանը չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ տարեկան 12,5 միլիոն եվրո աշխատավարձով (ընդհանուր առմամբ՝ 50 միլիոն եվրո): Եվ վերջապես, հենց «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար անգլիական ակումբը պատրաստվում է Մխիթարյանին 8 միլիոն եվրո բոնուս վճարել:
Հենրիխ Մխիթարյանի անցած ֆուտբոլային ուղու մասին մանրամասն «Առավոտի» վաղվա համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ beulenforum.com-ի