«Պատգամավոր չկեղծե՛ս», «Լրագրող՝ հաղթանակ» պաստառներով էին այսօր Դինամո մարզադահլիճում լրագրողները հետեւում պատգամավորների ու լրագրողների ֆուտբոալյին խաղին:
Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ պատգամավորները 4:0 հաշվով հաղթեցին լրագրողներին:
Հիշեցնենք նաեւ, որ ֆուտբոլային հանդիպմանը գոլի հեղինակներ դարձան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Բադոյանը՝ ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտից հետո լրագրողների թիմի ավագ «Արմենպրես» գործակալության լրագրող Շանթ Խլղաթյանն իրենց պարտությունը պայմանավորեց նոր ձեւավորված թիմով. «Իրենք միշտ իրար հետ խաղացել են, իսկ մենք ընդամենը մի քանի մարզում էինք անցկացրել, խաղի ժամանակ զգացվում էր, որ իրար չէինք հասկանում: Իրենց դարպասապահը շատ ուժեղ էր»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ