Ինչպես արդեն տեղեկացրել էինք առաջին գոլի հեղինակը Էդուարդ Բադոյանն էր՝ ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից, երկրորդ գոլի հեղինակը ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը, երրորդ գոլի հեղինակը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ չորրորդ գոլի հեղինակը՝ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ֆուտբոլային խաղից հետո երկու թիմի մասնակիցները նկարվեցին ու ոստիկանապետի կողմից ստացան պատվոգրեր, մեդալներ:
Իսկ խորհրդարանը ներկայացնող թիմի ավագ Էդուարդ Շարմազանովը իրենց հաղթանակը պայմանավորեց իրենց լավ պատրաստվածությամբ. «Մենք ավելի երկար ժամանակ ենք իրար հետ խաղում, մենք ավելի մոտիվացված էինք»:
Կարդացեք նաև
Ըստ նրա կարեւորն այն չէ՝ ով հաղթեց, այլ այն, որ դիտարժան ֆուտբոլ ստացվեց. «Կցանկանայի՝ հաշիվն այդքան խոշոր չլիներ, չորս-զրո, բայց ոչինչ, նրանք շատ լավ խաղացին, պարզապես մենք կարողացանք մեր նախկին սխալներից դասեր քաղել»:
Հիշեցնենք, որ պատգամավորներն ընդդեմ լրագրողների նախորդ խաղում, պատգամավորներն էին մեծ հաշվով պարտվել:
Այս խաղից հետո պարոն Շարմազանովը խոստացավ, որ ֆուտբոլային հաջորդ հանդիպումը «Հրազդան» մարզադաշտում կանցկացվի սեպտեմբերին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ